Բաժիններ՝

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա իր քաղաքական ուղեգծում հիմնարար փոփոխությունների հանձնառություն դրսեւորի:

Օգոստոսի 16-ին Պետական դեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Բրայան Հուքը, որն ավելի վաղ գլխավորել է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության համակարգման հատուկ խումբը:

«Պատժամիջոցների մեղմացում եւ ԱՄՆ-ի հետ լիարժեք դիվանագիտական եւ առեւտրական հարաբերություններ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ տնտեսական փոխգործակցություն կարող է սկսվել սոսկ այն դեպքում, երբ մենք տեսնենք, որ Իրանի վարչակարգը լրջորեն է տրամադրված իր գործելակերպի հարցում»,- ասել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031