Բոլիվիայում յոթ պարողներ են զոհվել միկրոավտոբուսի անիվների տակ
Բոլիվիայի Լա Պաս քաղաքում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել փառատոնին պատրաստվող պարողների բազմությանը, անիվների տակ յոթ պարող է զոհվել: Կազմակերպիչները որոշել են չեղյալ չհայտարարել միջոցառումը:
Ինչպես հայտնել է ճանապարհային երթեւեկության դեպարտամենտի ղեկավար Խոսե Կավիադեսը, վթարը տեղի է ունեցել ավտոմեքենայի մեխանիկական անսարքությունների պատճառով, վարորդը հանցագործության վայրից փախել է:
Մինչդեռ, ինչպես գրում է Deber հրատարակությունը, Լա Պասում ֆոլկլորային փառատոնի կազմակերպիչները, որին պատրաստվում էին արտիստները, որոշել են չեղյալ չհայտարարել այն՝ չնայած բազմաթիվ զոհվածներին: Կազմակերպիչների խոսքով՝ դա լուրջ վնասների կհանգեցնի արդեն կնքված պարտավորագրերի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: