ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
Նոր կորոնավիրուսի ախտանշանները Չինաստանի վարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգի Շեննունցզյա շրջանի բնակչի մոտ հայտնաբերվել են հիվանդի հետ շփումից միայն 27 օր անց:
Փետրվարի 22-ի առավոտյան Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:
168 ժամի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
«Ունենք միասնական ընկալում, որ սա այլևս անհրաժեշտ փոփոխություն է». արդարադատության նախարարի տեղակալ։
Քննարկում` նվիրված Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարության թույլ ու ուժեղ կողմերին։
Բանակցությունները գնում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց» սկզբունքի շուրջ. Դավիթ Շահնազարյան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձեւավորման աշխատանքները:
Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցն առանցքային է եղել։
Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ կատարենք,- ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։- ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 48,6 տոկոս ընտրող։
168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ կուսակցության գրասենյակներից իմքայլական պատգամավորները զանգում են տարբեր գործարարների, ոչ միայն խոշոր, այլև հայտնի, բայց միջին, և նրանց միջև տեղի է ունենում մոտավորապես հետևյալ բնույթի զրույց: Բարևելուց ու ներկայանալուց հետո զանգահարողը տեղեկացնում է փետրվարի 25-ին կայանալիք միջոցառման մասին ու ասում, որ սիրով սպասում են տվյալ անձին:
«Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ: Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ ինչ հետևանքներ կարող է լինեն դրանից բխող: Մենք ասում ենք՝ սա ազգային ինքնորոշման պայքար է, սրանով Մայր Հայաստանին դուրս ենք բերում լուրջ հարվածների տակից, որովհետև Ադրբեջանի նպատակն է այս հակամարտությունը ներկայացնել և վերածել տարածքային վեճի, իսկ տարածքային վեճի պարագայում մենք պարտվում ենք»:
Բրիտանուհին իրեն մեղավոր է ճանաչել Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եւ հյուրանոցներից մեկում ահաբեկչություն իրականացնելու մտադրության մեջ:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ստեփանակերտում բողոքի ակցիա էին կազմակերպել «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:
Աշխարհում գոյություն ունեն հինգ տիպի գործող կամ նախագծվող ատոմային սուզանավեր, որոնք ունակ են ոչնչացնելու մարդկությանը կամ նրան մոտեցնելու աշխարհի վերջին, գրել է The National Interest-ը։
Նոր կորոնավիրուսի բռնկման սկսվելուց հետո Չինաստանում սմարթֆոնների օգտատերերը ռեկորդային քանակությամբ խաղեր եւ այլ հավելվածներ են ներբեռնել:
Գիտնականները Բրունեյում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել եւ այն անվանել Craspedotropis gretathunbergae ի պատիվ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի:
Իրականում լեզվական ու հռետորաբանական տեսանկյունից հաջողված թվացող այս մանիպուլյատիվ թեզը շատ վտանգավոր է։ Որովհետև Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությամբ՝ ստացվում է, որ, եթե վաղն Ադրբեջանը, ասենք, միջազգային հանրության աջակցությամբ կամ միջնորդությամբ ներկայացնի Արցախի անվտանգության ինչ-ինչ երաշխիքներ, հայկական կողմը կարող է նաև մտածել՝ անվտանգությունը, իմա՝ տարածքները զիջելու մասին։
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն:
Ձևակերպումների շուրջ կարելի է վիճել, կարելի է քննարկել, համենայնդեպս, որպես իրավական գործընթաց՝ այն կոչվում է՝ սահմանադրական հանրաքվե: Այլ հարց է, որ գործ ունենք իրավաքաղաքական գործընթացի հետ: Հեղափոխությամբ իշխանության երեք թևերից երկուսը՝ գործադիրն ու օրենսդիրը, ամբողջությամբ վերափոխվեցին, մինչդեռ դատական համակարգը մնաց և շարունակում է գործել նախկին տրամաբանության մեջ: Խոստացված անցումային արդարադատությունը կամ վեթինգը չգտավ որևէ կիրառություն, և մենք այսօր տեսնում ենք, որ սլաքներն ուղղվում են դատական իշխանության վրա, և դատական իշխանության վերափոխման խնդիր կա: Սա է պատճառը, որ ես այդ հանրաքվեն այդպես եմ որակում: Վերջին հաշվով, քաղաքական գործընթացներն ավարտին պետք է հասցվեն, որպեսզի ամբողջությամբ տեղի ունենա վերափոխում:
Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կարողանում է պատվով դուրս գալ, թեև ձեռնարկվող քայլերը պետք է շատ ավելի վաղ իրականացվեին, և ոչ թե՝ սպասեին, որ վտանգը գար-հասներ մեր հարևան Իրան և Վրաստան: Այդուհանդերձ, նախարարության աշխատանքն այս հարցում գնահատում եմ բավարար։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնսիլիում» հասարակական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ անբավարար գնահատելով նախարարության վարած քաղաքականությունը մի շարք բուժկենտրոնների օպտիմալացման հարցում։
«Ես ականատես եղա, թե ինչպես էր ԱԺ Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ամեն գնով պաշտպանում իր որդուն՝ որպեսզի 26-ամյա երիտասարդը ստանա գիտական աստիճան և չմեկնի բանակ՝ ծառայելու: Սա նշանակում է, որ շատ մտածելու բան ունենք»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան:
Առաջիկա հանրաքվեն խոստանում է լինել բավականին ինտրիգային, քանի որ քաղաքական դաշտում հիմնական խաղացող գրեթե բոլոր ուժերը (բացի իշխանության ներկայացուցիչներից և նրանց սատելիտներից) բառացիորեն արհամարհեցին այդ ֆարսը՝ այն համարելով հակաիրավական և ոչ լեգիտիմ քայլ, որով ցեխ է շպրտվում պետության ողջ դատաիրավական համակարգի վրա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը:
ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:
«Շատ նորմալ ներխուժել են բնակարան, հանգիստ անցել է ամեն ինչ, խուզարկել են բնակարանը: Անկեղծ ասած, պարզ չէր, թե ինչ էր իրենց հետաքրքրում, այլապես ինքս գուցե փորձեի օգտակար լինել, համագործակցել խուզարկության մասով: Արձանագրեցին, որ ոչինչ չեն հայտնաբերել, նույնիսկ կոնֆետ հյուրասիրեցի»,- մինչ քննչական վարչություն մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Շահինյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը`