168 Մամուլի տեսություն:
Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում:
Դե թող Ալիևի դեմն ասեն, ստացվում է, որ ինքն օրակարգ չունի, մեզ մի բան է ասում, դրսում մի բան, գուցե դուք կասեք, դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիևը և՛ ներսում, և՛ դրսում նույն բանն է ասում, ասում է ամբողջ հողերը հետ կտաք Արցախին էլ ինքնավարություն կտանք: Հիմա մենք սրան ի՞նչն ենք պատասխանում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները:
Չեմ կարող ասել գնաճի չափը որքան է, դրա համար անհրաժետ է ունենալ հատուկ ծառայություն. պաշտոնապես ասվում է 1․5 տոկոս, բայց արդյոք դա ճիշտ թիվ է եւ ինչպես են այն հաշվում։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Չինաստանի Ուհան քաղաքից 29-ամյա բժիշկ Պեն Ինհուան մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից:
Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը:
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի։
Փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 1251-ի, մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 102 նոր դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամաձայնություն է հայտնել, որ հարավկորեական «Պորտաբույծները» (Gisaengchung, 2019) կինոնկարն «Օսկար» մրցանակ է շահել այս տարի:
Փաստաբանների պալատի առաջարկներրը՝ ՔՕ նախագծով առաջարկվող սուտ մատնության հոդվածին վերաբերյալ. ՈՒՂԻՂ
«Ատելության խոսք. Ինչու և ինչպես է տարածվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար». ՈՒՂԻՂ
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ապրիլի վերջից ոչ շուտ:
Քուվեյթի նավահանգստային վարչությունը (KPA) դադարեցրել է Իրանից եւ Իրան ուղեւորափոխադրումները երկրի նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերից հետո:
ԱՄՆ-ի հետախուզական հանրակցության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, թե Ռուսաստանը միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման, գրել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով հինգ իրազեկ աղբյուր։
Հարավային Կորեան փետրվարի 21-ին Տեգու (2,4 միլիոն բնակիչ) եւ Չհոնդո (50 հազար բնակիչ) քաղաքները «հատուկ ուշադրության գոտիներ» է հայտարարել Covid-19 նոր կորոնավիրուսով հիվանդության բռնկման կապակցությամբ։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսության եթերում։ Առայժմ չանդրադառնալով այնտեղ հնչած բազմաթիվ թեմաներին և մտքերին, ցանկանում եմ կենտրոնանալ մեկ կարևոր խնդրի վրա։ Խոսելով Արցախյան կարգավորման ներկա ընթացքի մասին, պրն Փաշինյանը տառացիորեն ասեց հետևյալը՝
Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը կարծում է, որ հանրաքվեի անհրաժեշտություն չկա։ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի 1996-2014 թթ․ անդամ, գեներալ-մայոր Վալերի Պողոսյանն ասել է, որ համոզված է՝ Սահմանադրությունն այդ բանը թույլ չի տալիս։
Չինաստանում փետրվարի 21-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել է, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել է 889-ով, մահացածներինը՝ 118-ով:
«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում միմյանց վրա «գործ տալու» սովորությունն անպատկերացնելի չափերի է հասել։ Տարբեր նախարարությունների աշխատակիցներ բողոքում են, թե էլ չեն կարողանում աշխատել այդ մթնոլորտում, մի բառ չեն կարողանում խոսել, «ծածկագիրն» անմիջապես դրվում է վերադասի սեղանին։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․ «Դիտեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը: Սկսեմ լավ լուրից: Առաջին անգամ իմ ընկեր Պետրոսը չէր գնացել վարչապետի «դուռը», այլ երկրի առաջին դեմքը եկել էր հեռուստատեսության տաղավար… ինչպես մնացած շարքային մահկանացուները: Անկեղծ հաճելի էր տեսնել նման տեսարան:
«Եթե խոսքը պաշտոնատար անձի մասին է, այդ ինֆորմացիան համարվում է հասարակության սեփականությունը։ Քր օր 144-րդ հոդվածում խոսքը ապօրինի հավաքելու մասին, բայց եթե լրատվամիջոցը օգտվել է գաղտնի աղբյուրից, չի նշանակում, որ ապօրինի է, որովհետեւ լրատվամիջոցը կոնկրետ նպատակով է դա անում՝ ոչ թե կոմերիցիոն, այլ հանրային։
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավ, ինչո՞վ է բացատրվում կադրային այս խայտառակ ընտրությունը, որն իրականացնում է 2018 թվականից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ օրս։ Ինչո՞ւ, ասենք, Կարեն Կարապետյանի կառավարության կադրերից պետք է մնային Ստեփան Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը, Դավիթ Անանյանը, իսկ տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսների, արդարադատության եւ մյուս նախարարները հեռանային։ Ինչո՞վ է, ասենք, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի լավ կադր, քան Արփինե Հովհաննիսյանը, կամ ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանն ինչո՞վ է գերազանցում նախկին պետ Վահրամ Շահինյանին։
Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։
«Իրատես» թերթը գրում է. «Դատաիրավական ոլորտում իշխանության բարեփոխումների ողջ գործընթացը հանգեց ընդամենը ՍԴ-ի գործող կազմը փոխելուն միտված հանրաքվեի անցկացմանը։ Երկրորդական պլան են մղվել անկախ, ոչ կոռումպացված դատական համակարգ ունենալու բոլոր խոստումները։ Անցումային արդարադատություն, վեթինգ, «վնգստացող» դատավորներ, իսկ վերջում՝ ՍԴ անցանկալի դատավորների կազմ. ահա այսպիսի էվոլյուցիա է ապրել դատաիրավական «բարեփոխումների» տեսլականն այս 2 տարում։
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի, սակայն թե ինչու, պատճառը հստակ չէ: Սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանուր պայմանավորվածության է եկել վարչապետ Փաշինյանի հետ եւ մշակել հերթական ծրագիրը:
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, նոր Հայաստանում փաշինյանամերձ համայնքներում իրավիճակը լարված է: Մեր տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար լուրջ հրամաններ է ստացել նախկին օլիգարխ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն: Սակայն թե կոնկրետ ում կողմից մեր աղբյուրը հստակ ասել չի կարող:
«Իրատես» թերթը գրում է. «Հանրաքվեն իրականացնելու համար կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի 2 միլիարդ 553,049 հազար դրամ, 660 միլիոն դրամ էլ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով։