
Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

168 ժամի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այս նպատակով Արցախ են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտանության և արտաքին գործերի նախարարները, ԳՇ պետը, անվտանգության խորհրդի բոլոր անդամները:
Հիշեցնենք, որ սա ՀՀ-ի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ թվով 3-րդ նիստն է.առաջինը կայացել էր անցած տարվա մարտին Ստեփանակերտում, երկրորդը` դեկտեմբերի վերջին Երևանում: Ըստ նախնական տեղեկության` օրակարգային հարցերը վերաբերում են զինված ուժերին, դրանց արդիականացմանը, վերջին շրջանում զինված ուժերի հետ կապված զարգացումներին:
Քննարկվելիք հարցերի թվում է ՀՀ-ի և Արցախի միջև ենթակառուցվածքային նոր ծրագիրը, մասնավորապես, վերջին շրջանում` ՀՀ-ին և Արցախին իրար հետ կապող երրորդ ճանապարհի կառուցման հարցը, որով Գորիսը կապելու է Հադրութի հետ: Պաշտոնական տեղեկություններ օրակարգի մասին դեռ չկան։