Բաժիններ՝

Կորոնավիրուսի բռնկումը խաղերի և այլ հավելվածների ներբեռնման պոռթկում է առաջացրել ՉԺՀ-ում

Նոր կորոնավիրուսի բռնկման սկսվելուց հետո Չինաստանում սմարթֆոնների օգտատերերը ռեկորդային քանակությամբ խաղեր եւ այլ հավելվածներ են ներբեռնել: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով AppAnnie-ի վերլուծաբանների տվյալները։

Փետրվարի 2-ից սկսված շաբաթվա ընթացքում Չինաստանի Apple Store խանութում ներբեռնել են 222 միլիոնից ավելի հավելվածներ: Ներբեռնված հավելվածների միջին թիվը փետրվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ աճել է 40 տոկոսով՝ ամբողջ 2019 թվականի միջին ցուցանիշի համեմատությամբ: Երկու ժամանակաշրջանները համընկնում են նոր տիպի կորոնավիրուսի հարուցած վիրուսային վարակի համաճարակի տարածման արագանելու հետ:

«Այս տարի ներբեռնումների թվաքանակը շարունակել է աճել այն բանից հետո, երբ ավարտվեցին հանգստյան օրերը Լուսնային օրացույցով Նոր տարվա կապակցությամբ»,-նշում են AppAnnie-ի վերլուծաբանները: Սովորաբար այդ ցուցանիշն սկսում է կտրուկ նվազել, երբ ավարտվում են տոները:

Միաժամանակ փորձագետները փետրվարին ուսուցանող հավելվածների ներբեռնումների նշանակալի աճ են գրանցել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Կրթական հաստատությունները Չինաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներում փակ են մնում, եւ քիչ հավանական է, որ պարապմունքները վերսկսվեն առաջիկա շաբաթներին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս