«Կարծում եմ՝ հանրաքվեն հարցի ամենաճիշտ լուծումն է, ուրիշ լուծում չկա, սա նաև կպարզի հասարակության մտայնությունները։ Սակայն այս հարցում մեկ պայման ունեմ, որ եվրոպական բոլոր կառույցների կարծիքները պետք է շատ լուրջ քննվեն և հաշվի առնվեն, քանի որ եվրոպական բոլոր կառույցների փորձագիտական նկատառումներն այս հարցում ամենակարևորն են։ Կարևոր են, քանի որ նրանք ունեն լավ արդարադատություն և շատ արդյունավետ կարող են այս հարցին մասնակցություն ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Առնվազն 7 մարդ է զոհվել փետրվարի 23-ին Թուրքիայի արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտ։
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի:
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը՝ Amazon ընկերության ղեկավարն ու հիմնադիրը, փետրվարի 17-ին հայտարարել է «Երկրագնդի հիմնադրամ» ստեղծելու մասին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար:
Մեծ Բրիտանիայում փետրվարի 20-ին շրջանառության մեջ է դրվել սինթետիկ պոլիմերներից նոր թղթադրամ՝ 20 ֆունտ (25,9 դոլար) անվանական արժեքով, որի վրա պատկերված է բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թյոռները (1775 – 1851 թվականներ):
Արսեն Խառատյանը վերլուծում է Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան կարգավորման համար առաջարկած նոր մոտեցումը:
Թուրքիայի տուրիստական ինդուստրիայի մասնագետներն անհանգստությամբ են հետեւում սիրիական Իդլիբում իրադրության սրման ֆոնին Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը, թե բանակում մահվան ելքով միջադեպերը, հնարավոր է՝ կապված են զինվորներին վճարվող գումարի ավելացման հետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը համարում է անհիմն: Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե երբ ֆինանսական հոսքերն ավելանում են, սրվում է պայքարը՝ դրանք տնօրինելու համար:
Հեղինակավոր «Forbes» ամսագիրը, ըստ ապրելու ու բիզնեսի հարմարավետության, դասակարգել է Թուրքիայի գրեթե բոլոր նահանգների կենտրոնական քաղաքները:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանրապետության ամենաշատ գործուղված պաշտոնյայի՝ նախագահ Արմեն Սարգսյանի 123 միլիոն դրամ արժեցած գործուղումների հետ կապված մտահոգություններ ունի, քանի որ հայտնի չէ, թե ի՞նչ են տվել դրանք Հայաստանին, ուստի առաջին հերթին՝ որպես հարկ վճարող ՀՀ քաղաքացի, պահանջում է, որ նախագահը հանրությանը հաշվետվություն ներկայացնի գործուղումների և դրանց շոշափելի արդյունքների վերաբերյալ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորաշարի եթերում ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով պետական բյուջեից ծախսվող ամեն մի լումայի արդյունավետության անհրաժեշտությունը։
Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ: Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ դրանից բխող ինչ հետևանքներ կարող է լինեն: Մենք ասում ենք՝ սա ազգային ինքնորոշման պայքար է, սրանով Մայր Հայաստանին դուրս ենք բերում լուրջ հարվածների տակից, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ այս հակամարտությունը ներկայացնել և վերածել տարածքային վեճի, իսկ տարածքային վեճի պարագայում մենք պարտվում ենք:
Բարձրագույն անվտանգության երաշխիքը Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն է, բայց ինքը կարգավիճակ չի ասում:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունները միանշանակ պետք է կատարվեն հանրաքվեի միջոցով, սա և՛ օրենսդրության պահանջն է, և այնպիսի վճռական թուղթ, ինչպիսին Սահմանադրությունն է, պետք է ստանա ժողովրդի վստահության քվեն։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի իր գործընկերոջ Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակի կայունացմանն ուղղված հարցեր:
Հռոմում Ռուսաստանի դեսպանությունը դիմել է Իտալիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելով աշխարհի առաջնությանը մասնակցող ռուս բիաթլոնիստների մոտ խուզարկություն անցկացնելու առնչությամբ:
168 Լրահոս
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, բժշկական հաստատություններ է դիմել 800 քաղաքացի: Նրանք այժմ գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում: Կորոնավիրսուսով վարակվածների թիվը 28 է:
Մեծ Բրիտանիան իր և եվրոպական երկրների 32 քաղաքացու տարհանել է Ճապոնիայի Յոկոգամա նավահանգստում կայանած «Diamond Princess» զբոսանավից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությանը:
Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է, և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կողմնակից է ՀՀ արդարադատության նախարարության ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործունեության ծրագրին, որով ոստիկանությունը պետք է վերափոխվի ներքին գործերի նախարարության: Թեմայի շուրջ այսօր կազմակերպված հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց նաև.
Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։
antifake.am-ը գրում է. «Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնում ենք, որ 22.02.2020թ.-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում»։
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու հետևաբար վրեժխնդիր լինելն է: Կրկնում եմ՝ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է վերջին տարիներին ՀՀ-ում 5 տարվա մշտական բնակություն, որը ես չունեմ:
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործունեության ծրագիրը, որի հիմնական խնդիրը ներքին գործերի նախարարության ստեղծումն է: Ծրագրով նախատեսվում է նաև ոստիկանությանը նախաքննության որոշ գործառույթներ տրամադրելը, պարեկային ծառայության աշխատակիցների համար նոր չափանիշեր սահմանելը, ոստիկանության զորքերի ապառազմականացումը, և այլն:
Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքել են անցել խորհրդարան:
168 Մամուլի տեսություն։