Լևոն Քոչարյան. ««Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի». Sputnik Արմենիա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին։

Լևոն Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանությունը սկզբում փորձեց համոզել ՍԴ դատավորներին, որ հրաժարական ներկայացնեն, և դա, ըստ նրա, սկսվեց ինչ–որ պահից, որովհետև սկզբում խնդիր չկար, բայց հետո դատավորների նկատմամբ ճնշումներն ակտիվացան։

«Տեսնելով, որ նրանք չեն համաձայնվում, իրենց ուզածը չեն անում, դիմեցին նման քայլի, որն ինքին աբսուրդ է` հետ գնալ և անցումային դրույթ փոխել, որը սպառված է, այսինքն` արդեն աշխատել է։ Իշխանությունը սկսել է հակաօրինական, հակաիրավական գործընթաց, որի միակ նպատակը ՍԴ–ում սեփական մարդկանց ունենալն է, որպեսզի հետագայում ցանկացած որոշում կարողանան այնտեղ անցկացնել, հետևաբար ոչ մի կերպ չենք մասնակցում այդ գործընթացին»,– ասաց նա։

Քոչարյանի խոսքով` փորձ է արվում իրավաբաններից ձևավորված «Ոչ»–ի նախաձեռնող խմբին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն նման բան իրականում չկա, և «Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի։

«Ավելին, եթե նայեք «Ոչ»–ի ցուցակի առաջին տասնյակին, այնտեղ կտեսնեք իրավաբանների, որոնք նախկինում եղել են հենց Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիրների դատապաշտպանները»,– նշեց ՀՀ երկրորդ նախագահի որդին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս