«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են: Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «Այո»-ի միտինգներին եւ բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների՝ շաբաթ օրը կայացած համատեղ նիստից հետո, ինչպեսեւ սպասվում էր, Արցախի ՊԲ-ում կադրային փոփոխություններ տեղի ունեցան։ Երեկ, ինչպես հաղորդել էինք օրեր առաջ, Ջալալ Հարությունյանը նշանակվեց ՊԲ հրամանատար․ մինչ այդ նա զբաղեցնում էր շտաբի պետի պաշտոնը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:
Նախորդ շաբաթ ես գրել էի նրա մասին, որ բանակում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների աճի պատճառները պետք է փնտրել բանակի խրոնիկ թերֆինանսավորման, սպայական մասնագիտության հեղինակության անկման, եւ բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզարշավի մեջ, որի արդյունքում կարգապահությունը բանակում վերջին երկու տարիներին զգալիորեն թուլացել է։
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում բոլորը, ում ավելի վաղ կորոնավիրուս էին ախտորոշել, ապաքինվել են: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շվարած ենք՝ հա՛մ ասում են օրինական, հա՛մ պարտադրել են, որ ամեն մեկս 4-5 հոգի հետներս բերենք ու միասին ապահովենք 1 միլիոն դրամ, չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը»,- տրտնջաց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամը՝ «Դվին» հյուրանոցում հանրաքվեի դրամահավաքի առնչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար է խնդրել Կոնգրեսից նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
«Իրատես» թերթը գրում է. «2020-ի հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար Ազգային ժողովում 174 միլիոն դրամի (մոտ 363 հազար դոլար) պարգեւավճար է բաժանվել: Իհարկե, նորություն չէ, որ իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ, ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ին պետական մարմիններում պարգեւավճարի գումարը կազմել է շուրջ 33 միլիոն դոլար, բայց որ ընդամենը 17 օրվա համար կարելի է մարդուն «պրեմիա» տալ, կարծում եմ` նոնսենս է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանամերձ շրջանակներում կարծում են, որ Հանրաքվեի ելքը կանխորոշելու համար ուժեղ փիառ-քայլեր են հարկավոր ձեռնարկել։ Այժմ սպասում են հարցումների արդյունքներին, որ որոշեն՝ եթե «այո»-ի ձայները բավարար չեն, առաջիկայի իրենց մարտավարություն պետք է կտրուկ լինի։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայկական մամուլում եւ սոցցանցերում չեն դադարում քննարկել փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։
Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում Xingshi Equipments չինական ընկերության ֆաբրիկան ապահովել է օրական 1,2 մլն բժշկական դիմակների արտադրությունը նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով արագ աճող ներքին պահանջարկի ֆոնին:
Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Դոնալդ Թրամփն այս տարվա նոյեմբերին կվերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ես ռազմական և քաղաքական գործիչ եմ, ես միայն քննադատություններ չեմ անում, ես առաջարկություններ եմ անում: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք հայտնելու, քննադատելու, առաջարկություններ անելու: Ես մտահոգված եմ մեր երկրով՝ Արցախի և Հայաստանի, հատկապես որ, ԼՂ հարցը դեռ չի լուծվել: Կրկնում եմ՝ վերջին 2 տարում մենք բանակցությունները փակուղի ենք տարել, ես ժամանակ առ ժամանակ արձագանքել եմ, կոշտ արձագանքել եմ Ժնևյան, մյունխենյան հանդիպումներին: Որևէ մեկին անձնավորել չի կարելի:
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր գործով սխալ տեղեկատվություն են տալիս:
Չինաստանում և մի շարք այլ երկրներում արձանագրված կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի, սակայն այն այժմ իրենից համաճարակ է ներկայացնում:
Իտալիայի Միլան քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով քաղաքում արտակարգ վիճակ է ստեղծվել:
Մավրիկիոսի իշխանությունները թույլ չեն տվել Alitalia իտալական ավիաընկերության չվերթով կղզի ժամանած ուղևորների մի մասին իջնել ինքնաթիռից:
2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար, ստացել է Ռուստամ Բադասյանը։
Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա Ատելության կուսակցությունը համառորեն շարունակում են չգիտակցել, որ ՀՀ քաղաքացիներին «սևերի ու սպիտակների» բաժանելը կործանարար է պետության համար: Ի՞նչ ունենք հիմա. պողոսների վարչապետը, խոսելով վերացական ժողովրդի անունից, ՀՀ անձնագիր կրող մի ահռելի զանգվածի «սև» է հայտարարել, «շնաբարո դուրսպրծուկ է» անվանել: Այսինքն` ժողովուրդ ասվածը «սպիտակներն են», իսկ ո՞վ է այն ահռելի զանգվածը, որ համաձայն չէ պողոսների վաչապետի հետ ու «սև է» հայտարարված: Ժողովուրդ չէ՞: Իսկ ի՞նչ է, այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ քաղաքացու անձնագիր կրում և ապրում Հայաստանում: Համենայն դեպս, հետստալինյան սովետների երկիրն ավելի ազնիվ էր` այլախոհներին զրկում էր անձնագրից ու վտարում երկրից:
«Մի ասեք, որ այն տարածքները, որոնք մենք վերամիավորել ենք Արցախին, դրանք զուտ անվտանգության գոտի են». «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջ քաշած այն թեզին, թե «չկան տարածքներ, կա անվտանգություն»: Ալավերդյանը պնդում է՝ կան և՛ տարածքներ, և՛ անվտանգություն, և նշում, որ դեռ 1991 թվականին պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ իրենք հավաքագրել են Արցախի հիմնահարցի պատմաիրավական հիմքերը։
Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը:
Եվրամիությունը որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին:
168 Լրահոս
«ՀՀ ԱԳՆ ավելի վաղ արած անդրադարձն այդ թեմային ակտուալ է մինչ այժմ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում ընդգրկված՝ ԼՂ հակամարտությանն առնչվող ձևակերպումների վերաբերյալ:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով համատեղ հանձնաժողովի նիստը կանցկացվի փետրվարի 26-ին Վիեննայում: