ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»
ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով՝ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Նրա գնահատմամբ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ առերևույթ հատկանիշներ, բացի այդ՝ վերջինիս հրապարակային կոչերում, գործողություններում առկա են սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ։
«ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ դա որպես հաղորդում չի դիտարկվել։ Գրությամբ պատասխանել են, որ քրեական գործ չեն հարուցում։ Այդքանը»,- ասել է Պողոսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական որոշում է կայացվել։
«Այս իշխանության պարագայում չեն բացահայտվելու, չեն հարուցվելու այն քրեական գործերը, որոնք անմիջականորեն կապված են գործող իշխանության ղեկավար կազմի հետ»,- նշել է Պողոսյանը՝ հիշեցնելով դատարանները շրջափակելու մասին վարչապետի կոչը, որն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ է կատարվել ՀՀ-ում, մինչդեռ՝ ՀՔԾ-ն հրաժարվել է այդ մասով քննություն իրականացնել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: