«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։ Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարեւորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը որոշեց ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման նպատակով հատկացնել 3 մլրդ 447 մլն դրամ։ Փաստացի, ՍԴ 7 դատավորի փոխելու, իմա՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար կառավարությունը բոլորիս հաշվին մոտ 7,2 միլոն դոլար է տրամադրում, ինչն արդեն իսկ սուր քննադատության է արժանացել հասարակության մեծամասնության շրջանում:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչ այս պահն իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա: Բանն այն է, որ իշխանությունների եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր, հայտնի սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էր, որը աչքի էր ընկել եկեղեցու, դիակների հրաշիջման իր «տրակտատներով», ստացած «սուպեր» գրանտներով, բայց դոկտորի աստիճան չուներ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ որոշել է այլեւս որեւէ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ չզբաղվել: Թերթի հետ զրույցում նախկին ոստիկանապետը հայտարարեց, թե հիասթափված է այն իրավիճակից, որն այսօր առկա է:
«Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ իրավապահ համակարգում աշխատող հայազգի (եւ ոչ միայն) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։ «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը փոխանցել է, որ ռուսական շրջանակներում նոր «չիստկա» է սկսվում, եւ առաջիկայում հնարավոր է այդ շղթան ընդարձակվի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու տարվա կտրվածքով մենք իրավաբանության եւ արդարադատության դեմ բազմաթիվ ոտնձգություններ ենք տեսել։ Անմեղության կանխավարկածի, արդար եւ ողջամիտ դատաքննության, նախաքննության գաղտնիքի ոտնահարման հարյուրավոր օրինակներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին փաստի հրապարակումը նման կրքեր է հարուցել, խմբագրություն են դիմում տարբեր մարդիկ եւ պաշտոնյաներ, այդ թվում՝ Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» փաստեր են ներկայացնում։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փետրվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից Արցախ են մեկնում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` վաղը՝ փետրվարի 22-ին, Արցախ կմեկնի նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ կարող չասել։ Այլեւս բավ է։ Նիկոլ Փաշինյանը ՍՏՈՒՄ է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, կա քրեական գործ ու ուղարկվել է դատարան։ ՄԵԾ սուտ է։ Ախր դեռ երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ ԻՐ դատախազությունը չի հաստատել Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ առաջադրված մեղադրանքը։ Նորից ետ է ուղարկել քննիչներին։ Լավ, ամոթն էլ լավ բան է»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջադարձային նշանակության է համարում Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, Բուքինգհեմյան պալատում իրենց պարտականությունները կդադարեն կատարել ապրիլի 1-ից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել անվավեր հայտարարել Պեկինում Wall Street Journal ամերիկյան հրատարակության երեք թղթակիցների լիազորագրումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Մյունխենի անվտանգութան համաժողովի շրջանակում իր կողմից արված հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի համար չկան տարածքներ, կա անվտանգություն, և Արցախը չի կարող զիջել իր անվտանգությունը:
Տարիքն անսպասելի հետևանքներ ունի: Խոսքն ամենևին էլ ինքնազգացողության մասին չէ: Տարիքի հետ պարզապես արձանագրում ես, որ երիտասարդ գործընկերներդ սկսում են տարօրինակ հարցեր տալ: Այս փաստից հուսահատվել պետք չէ: Պատճառը շատ պարզ է: Բոլոր հարցերի նորօրյա պատասխանիչ «Օքեյ գուգլն» ավելի երիտասարդ է: Ավելի երիտասարդ, քան մեր նորանկախ երկիրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության:
Ֆրանսիայի կառավարությունը սահմանել է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» հնագույն ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին եւ հունիսի վերջին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին:
Չինաստանի Հուբեյի նահանգի վարչակազմն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիա է օգտագործում քաղաքացիների առողջական վիճակի շուրջ հեռավար հարցման համար:
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Հրանտ Բագրատյանն է:
Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ երբ իշխանությունները «Այո»-ի շտաբն էին ձևավորում, միգուցե մտածում էին, թե «Ոչ»-ի շտաբը կձևավորեն քաղաքական ուժերը՝ ՀՀԿ, ՀՅԴ և այլն, որոնց դեպքում, ըստ նրա՝ հեշտ կլիներ սևի և սպիտակի բաժանել. «Հիմա այդ կոորդինատային համակարգը չկա, որովհետև «Ոչ»-ի շտաբը քաղաքական ուժեր չեն ձևավորել և չի ստացվում միանգամից փոխել այդ տեխնիկան»:
74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի գիտնական Լարի Թեսլերը, որն ստեղծել է «կտրել», «պատճենել», «դնել» համակարգչային գործառույթները, հաղորդել է Yahoo ինտերնետ-պորտալը։
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Հրանտ Բագրատյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
«Կառավարության պահուստային ֆոնդից 3.5 միլիարդ դրամի հատկացումը, այո՛, անհրաժեշտություն է, բայց անհրաժեշտություն է միայն վարչապետի համար, որպեսզի նա կարողանա լուծել ընդամենը մեկ խնդիր՝ հաստատել երկրում մենիշխանություն և, եթե դրա համար անհրաժեշտ է վճարել գումար, ապա այն պետք է վճարվի, ուստի զարմանալ այդ հատկացումների վրա՝ չարժե»։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ խորհուրդ տալով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 3.5 միլիարդի արդյունավետ ծախսման մասին խոսելուց առաջ հիշել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթուկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։
Ինձ թվում է՝ ես միակ վերլուծաբանը չեմ, որ կարծում է, թե խոսակցությունը ոչ թե չստացվեց, այլ տապալվեց այն պարզ պատճառով, որ մենք 45 րոպե հետևում էինք, թե ինչպես են երկու ղեկավարներ որոշակի հայտարարություններով միմյանց պատասխանում, որն այդ քննարկմանը հետևողների համար դիտարժան չէր, առավել ևս՝ այն մարդկանց համար, որոնք ծանոթ չեն ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին:
168 Լրահոս