Պետության քաղաքականությունը, այսպես կոչված «մաքուր էջից սկսելը», ուտոպիա է և վերադարձ դեպի անորոշություն՝ պատճառ դառնալով կերպափոխվել քաոսի:
Նյու Դելիի հյուսիս – արեւելքում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների հետեւանքով, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է յոթի:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. ՈՒՂԻՂ
Թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրաօետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը:
ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն իր վրդովմունքն է հայտնել փետրվարի 20-ին Հոգաբարձուների խորհրդի ձախողված նիստի մասին եւ հանդես եկել հայտարարությամբ:
Իրանի իշխանությունները հայտնել են Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպքի մասին: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 25-ին արել է Սավե քաղաքի բժշկական համալսարանի ղեկավար Աբաս Նիկրավեշը։
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը, որի համաձայն՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում»:
Բոլոր այն 16 պացիենտները, որոնք վարակվել էին CОVID19 նոր կորոնավիրուսով եւ գտնվում Էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են:
Վարչապետ Փաշինյանն առաջնորդվում է «բյուջեն իմն է» տրամաբանությամբ, և ձևավորված միանձնյա որոշումների մթնոլորտում կատարվում են խոշոր ծախսեր, որոնց արդյունավետությունը միայն իրեն է հասկանալի։ Իրականում դրանք բավականին կասկածելի արդյունավետութամբ ծախսեր են, որոնք հաճախ պարզապես փոշիացնում են պետական բյուջեի միջոցները։ Ներկայացնում ենք կառավարության անիմաստ ծախսերի և վատնումների թոփ-տասնյակը՝ գիտակցելով, որ այն հարաճուն կերպով փոփոխվելու է։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիարկության ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,438 հազարի՝ մեկ օրում ավելանալով հիվանդության 234 հայտնաբերված դեպքով:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ «դեմ առ դեմ» հանդիպել մարտի 5-ին Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի (Մերկելի եւ Մակրոնի մասնակցությամբ) ընթացքում:
«Ո՞վ կարող է տիրապետել պետական գաղտնիքին». ԱԱԾ աշխատակիցը՝ նախարար Բադասյանին
Ինչ փոփոխություններ կկատարվեն «Դատական օրենսգրքում». նախարարը մանրամասնում է
«Հրապարակ» թերթը գրել է. «Հայաստանն աստիճանաբար սկսում է զգալ հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսում կատարված կադրային փոփոխությունների բացասական հետեւանքները: Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի Վատիկան կատարած այցը, բարձր մակարդակի հանդիպումները մեր երկրի դիրքերի թուլացման հերթական ապացույցն էին:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանից բացի, պաշտոնից ազատվել է նաեւ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասի կամ, այսպես ասած, էլիտար զորամասի բարոյահոգեբանական վարչության պետը:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եկել են այն եզրակացության, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ չի գնա: Ինչպես հայտնի է, այդ նույն նպատակով արձակուրդ են մեկնելու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը «Այո»-ի շտաբի պետն է, եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Փետրվարի 5-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացրած «Boeing 737» ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ էր զոհվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Իրատես» թերթը գրում է. «Աշխարհին ու մարդկությանը սպառնացող կորոնավիրուսը բավական մոտ է Հայաստանին, կարելի է ասել՝ քթներիս տակ: Հասարակության մոտ, փա՜ռք Աստծո, տագանապ չկա, բոլորն ուրախ-զվարթ ասում-խոսում են վիրուսի մասին, կատակներ անում միմյանց հետ, անեկդոտներ հորինում:
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրային հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Պետրոս Ղազարյանը թքած ունի, որ ինքը եւ իր ղեկավարած լրատվական ծառայությունը առաջիկա հանրաքվեի կապակցությամբ գտնվում են ամենախիստ մոնիթորինգի տակ եւ անկախ իր համոզմունքներից (մի ծիծաղեք, Պետրոս Ղազարյանը նույնպես կարող է համոզմունքներ ունենալ), պարտավոր է լինել անկողմանակալ եւ չեզոք։
2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի տարի առաջ երջանկություն եմ ունեցել մասնակցելու 90-ականների սկզբին շրջափակված և ամեն օր ոչնչացվող Ստեփանակերտի մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի ստեղծման աշխատանքներին։ Իսկ դրանից ավելի առաջ՝ հենց բուն պաշարման ժամանակ, բախտ եմ ունեցել ապրել Ստեփանակերտում՝ ֆիլմում ներկայացված մարդկանց հետ։ Մեր ընտանիքում պատերազմի տարիները երանությամբ ենք հիշում։ Ճիշտ է, […]
Պատահական չէ, որ Եկեղեցին իր խոսքը հայտնել է, ինչպես 2017թ. Ստամբուլյան կոնվենցիայի նախատիպը համարվող ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ (նախկին իշխանության ժամանակ), այնպես էլ 2019թ. Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ (այս իշխանության ժամանակ): Այս դիրքորոշումները բնականաբար իրենց ազդեցությունն են ունեցել ինչպես ընտանեկան բռնության օրինագծի վրա (օրինագծից մասնավորապես դուրս թողնվելով զուգընկերների և երեխաներին առանց ծնողների ապաստարան տանելու հետ կապված կարգավորումները), այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի (պանդեմիայի) մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, հայտնում է BBC-կայքը՝ մանրամասնելով, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, բանակում առկա իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:
«Դատական օրենսգիրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» լսումներ ԱԺ-ում:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծիք է հայտնել, որ երկրի տնտեսության վրա նոր կորոնավիրուսի տարածման ազդեցությունը կարող է շատ ուժեղ լինել: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, նա հայտարարել է լրագրողներին։
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է հանրաքվեն անցկացնել պահուստային միջոցներով, որը գոյացել է քրեական գործերով բյուջե վերադարձած միջոցներից։ Հիշեցնենք՝ խոսքը 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամի մասին է։ 2 տարվա իշխանությունն անընդհատ հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է տարվում եւ նախկին «թալանչի» իշխանությունների գողացածը կոպեկ առ կոպեկ, ավելի ճիշտ, «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձվելու է բյուջե։
«Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և անհեթեթ պատրվակով որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: