Կյանքի 91-րդ տարում վախճանվել է քիմիայի գծով 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի կենսաբան եւ քիմիկոս Օսամու Սիմոմուրան:
Իտալիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկվա ՏԻՄ ընտրություններից հետո այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով շնորհավորեց ընտրությունների արդյունքում հաղթող թեկնածուներին։
Եվրամիությունը Միջին ու փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագիրը (ՄՓՀՀ-ի) համարում է եվրոպական անվտանգության անկյունաքարը եւ գտնում է որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է կառուցողական երկխոսություն վարեն դրա պահպանման եւ կատարման համար:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առաջարկեց նոր ԸՕ քվեարկությունն անցկացնել ժամը 17։30-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների մի մասը դեռևս ուղևորվում է ԱԺ, որպեսզի մասնակցի քվեարկությանը։
«Պարոն Աշոտյանի ելույթի ոճը հիշեցնում էր «Ելք» խմբավորության պատգամավորների ոճը, երբ մենք հակափաստարկներ էինք ներկայացնում ԱԺ-ի հանձնաժողովների թվաքանակը մեկով պակասեցնելու վերաբերյալ, երբ փաստարկներ էինք բերում, թե ինչու պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նմանատիպ այլ հարցերով»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տպավորությամբ՝ ԱԺ-ում հերթական անգամ ստեղծել են խնդիր, որն ուզում են հերոսաբար հաղթահարել։
«Կուզեմ մեկ կետ կարևորությամբ ընդգծել, որ հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, և այդ ընթացքն իր հանգրվաններն ունի»:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:
«Խնդիրը ռեյտինգային համակարգն էր, հիմա ունենք այդ համակարգի վերացման շանս։ Այո, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են, այսինքն՝ ավելի ազատական մոտեցում է ներդրվում։ Հետևաբար, հապճեպության խնդիրը ստորադասվում է այն ազատական մոտեցումներին, որ ներկայացվում է Ընտրական օրենսգրքում»։
Հրաշալի ընդունելություն, հետաքրքիր աշխատանքային միջավայր. Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն այսպես բնորոշեց Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի անցկացումը:
Ռուսաստանը կսպասի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագրից (ՄՓՀՀՊ) երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական պարզաբանումներին, իր դիրքորոշումը կհստակեցնի Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալուց հետո:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը կայացել է:
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է»:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն: Ֆեսյբուք սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքական ուժերը այդ գործընթացին որևէ հակասող գործողություն չեն անի:
Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը։
Չինաստանը եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները հոկտեմբերի 22-ին սկսել են առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները:
Եթե կարծում եք, որ կոնսենսուս կա՝ առանց ՀՀԿ-ի էլ, էլ ինչո՞ւ եք մեզ համոզում։ Իմ ընկալման մեջ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնում են։ Այսօր գործող իշխանությանը հակադրվող ուժը ՀՀԿ-ն է. ի՞նչ կոնսենսուս՝ առանց արմատական ընդդիմության։
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումներ ՀՀԿ-ականների և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ավելին, գրել էին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանը վերջերս տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստերից մեկի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում։
ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, բազմիցս կողմ են արտահայտվել Արցախյան հակամարտության՝ փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին։
Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան:
«Ուզեք թե չուզեք՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- խորհրդարանում դիմելով ՀՀԿ խմբակցությանը՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով չգնալ սաբոտաժի ճանապարհով։
ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Երևանի քաղաքային ընտրություններին չմասնակցած մարդիկ խորհրդարանական ընտրություններին գոնե պետք է իմանան, որ անհրաժեշտ է տնից դուրս գալ և սեփական դիրքորոշում հայտնել, որովհետև, նրա խոսքով՝ ոչ ոք չի կարողանալու կաշառք բաժանել, ստիպել ընտրողներին՝ այսպես կամ այնպես քվեարկել։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Արտակ Զեյնալյանի ներկայացումներից հետո երբեք մեկնաբանություններ չի արել, համարել է, որ Զեյնալյանը կոնկրետ և սպառիչ է խոսում, դրա համար ներկայացված օրենքին միանշանակ «այո» է ասում։
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր Հանրապետականի հետ առնչվել են:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։