Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը կայացել է

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը կայացել է:

Այս մասին 168.amին հայտնեց Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Նա խուսափեց մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ կտարածվի մամլո հաղորդագրություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և հայտնել, որ Տիգրան Ավինյանի գրասենյակն անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ, և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031