«Մարդիկ կան՝ դեռ գիտեն՝ Լենին պապին կգա, չգիտեմ՝ ով կգա. ոչ ոք էլ չի գալու». Սասուն Միքայելյան
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է։ Պարոն Աշոտյանն ասում է՝ սա տոների վերաբերյալ օրենքի փոփոխություն չէ, սա ԸՕ է. պարոն Աշոտյանը ճիշտ է ասում, որովհետև իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են, իրենց մոտ տոնական տրամադրություն է ձևավորվել և տոն են արել»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ երկու տարբերակ կա. «Նախ՝ սա հանրության պահանջ է, եթե կառավարությունը խելոք լիներ, կբերեր և՛ հին, և՛ նոր օրենքը, կասեր, որ կողմ է հին տարբերակին, դուք էլ կասեիք՝ չէ, պետք է փոփոխվի։ Այսօր կա հանրային պահանջ, պետք է համահունչ գնանք մեր երկրին։ Երկրում իրողություն է փոխվել, իսկ մարդիկ կան՝ դեռ չեն պատկերացնում, գիտեն՝ Լենին պապին կգա, չգիտեմ՝ ով կգա։ Ոչ ոք էլ չի գալու, պետք է ժողովրդին հնարավորություն տանք»։
Սասուն Միքայելյանը նկատեց՝ եթե ռեյտինգային ընտրակարգը մնա, ապա ստացվում է՝ ժողովրդին հանում են իրար դեմ. «Մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս այն ուժին, որն ինչ-որ շեմ է հաղթահարել, կմտնի ԱԺ, կձևավորի նորմալ կուսակցություն։ Դա էլ է մեծ առավելություն, դրա համար կհորդորեմ դուրս գալ այս վիճակից։ Եկեք՝ ամեն մեկս մեր քաղաքացիական պարտականությունները կատարենք»։