Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձեւով:
Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հորդորել է տատանվող ընտրողներին հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններում քվեարկել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին։
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ստահոդ է համարել իսրայելական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն Մոսկվան օգնում է Թեհրանին՝ պատժամիջոցների պայմաններում վաճառելու իր նավթի մի մասը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, որի իմաստն այն է, որ մինչև 2018թ. ապրիլը Հայաստանում որոշիչ ուժ էր հանդիսանում տնտեսական, քրեական, քաղաքական էլիտան, իսկ դրանից հետո դոմինանտ ուժը դարձավ ժողովուրդը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ նոյեմբերին Փարիզում հավանաբար հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր ԱԺ հատուկ նիստում ինքը կընտրվի ՀՀ վարչապետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ՝ շեշտելով, որ ինքն առաջադրվել է ոչ թե վարչապետի պաշտոնում ընտրվելու, այլ չընտրվելու համար:
Ամերիկյան T-6 Texan միաշարժիչ ինքնաթիռը՝ լյուտվաֆեի (վերմախտի ռազմաօդային ուժերի) խորհրդանշաններով, Կալիֆոնիայի նահանգում ընկել է խճուղու վրա եւ կրակով բռնկվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե, հնարավոր է, որ արդեն զղջում է Ջերոմ Փաուելին Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ նշանակելու համար, քանի որ նա չափազանց է տարվել բազային տոկոսադրույքի բարձրացմամբ։
Ավելի քան 7 մլն ամերիկացիներ են հոկտեմբերի 23-ին մասնակցել վաղաժամկետ քվեարկությանը ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ:
ՀՀ Ազգային ժողովի նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության կապակցությամբ Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը կթողնի Կոնգրեսի քննարկմանը։
Միացյալ Նահանգների Կոնգրեսում շուտով կարող է հայազգի եւս մեկ կոնգրեսական հայտնվել: Դանիել, կամ Դենի Թարխանյանը Լաս Վեգասում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն է, ով նոյեմբերի 6-ի ընտրություններին պայքարելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սյուզի Լիի դեմ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Մարտուն Գրիգորյանը, նա նոր իշխանությունների հետ փորձում է լեզու գտնել եւ համոզել, որ ինքը լավագույն թեկնածուն է, եւ որ ՀՀԿ-ի ժամանակ ամենաշատն ինքն է տուժել:
Ինչպե՞ս կարող է կայանալ Ազգային ժողովը, եթե դրա նախագահը վախենում է ընդդիմությունից, ինչպե՞ս կարելի է հարգել երկրի նախագահին, եթե նա հաճոյանում է վարչապետին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տեսակետ կա, որ ԸՕ-ի տապալումը տեղի ունեցավ, քանի որ իրենք զբաղված էին վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել-չհրավիրելու, քվորումի խնդիրներով։ Վարչապետի թեկնածու առաջադրելու նիստը տեղի է ունենալու այսօր՝ իրավունքի ուժով, ու քանի որ այսօր նաեւ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն է, նիստը կլինի երեկոյան՝ ժամը 18-ից հետո։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը, ժամանակավոր այս կառավարությունում, հատկապես ֆինանսների նախարարությունում լուրջ կադրային կրճատումներ են։ Մասնավորապես՝ մոտ 150 պայմանագրային աշխատող է կրճատվել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների միության» 6-րդ համագումարը, որի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների եւ երիտթեւերի հետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախորդ օրը ԸՕ քվեարկությանը չմասնակցած «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Նապոլեոն Ազիզյանի և Վարդան Ղուկասյանի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգեւորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու եւ Նուբարաշենի ղեկավարները։
««Ժողովուրդ» թերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանում արտաքին քաղաքականություն է փոխվել:
Չինաստանի հարավում հոկտեմբերի 23-ին պաշտոնապես բացել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կիլոմետր երկարությամբ, որը կապում է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աիդա Դավթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականից մայրաքաղաք կբերի միանգամայն նոր ստանդարտի մինչեւ 200 18-մետրանոց էլեկտրաավտոբուս:
Եվրասիական տնտեսական միության միասնական տարածքը թույլ է տալիս անդամ երկրների գործարարներին իրացնել իրենց արտահանման ներուժը:
«Պատահական չէր, որ այս այցին ընդառաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց կարգավորման մասին: Վստահաբար կարգավորման հնարավորությունների հարցը Հայաստանում և տարածաշրջանում կքննարկվի, թե ինչ է խոչընդոտում կարգավորմանը, կարծում եմ` հստակ խոսակցություն կարող է լինել»: