Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ին հորդորում է չգնալ սաբոտաժի ճանապարհով

«Ուզեք թե չուզեք՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- խորհրդարանում դիմելով ՀՀԿ խմբակցությանը՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով չգնալ սաբոտաժի ճանապարհով։

«Նոր ընտրական օրենսգիրքն էականորեն բարելավում է ընտրական բազմաթիվ պրոցեդուրաներ։ Մի փորձեք անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին։ Ես վերջերս հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին և հանձնաժողովի նախագահին, իրենք մեկ խնդիր ունեն, որպեսզի այն լուծումները, որին կգնան ՀՀ քաղաքական ուժերը, լինի կոնսենսուսով ընդունված։ Հիմա մի փորձեք այդ համախոհությունը տապալել։ Միևնույն է՝ հիմա եթե չկարողանանք համախոհությամբ ընդունել և լուծել կարևորագույն խնդիրը, դրանով ընդամենն արձանագրելու ենք, որ դեկտեմբերի ընտրություններին գնալու ենք հին ԸՕ-ով»,- ասաց Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031