
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումներ ՀՀԿ-ականների և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ավելին, գրել էին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանը վերջերս տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստերից մեկի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում։
Այս տեղեկատվությունը կտրականապես հերքեցին թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներին մոտ կանգնած մարդիկ։