Ռուսաստանը վերջին չորս տարվա ընթացքում Սերբիային մատակարարել է Մի-35Մ եւ Մի-17Վ-5 ուղղաթիռներ, ՄիԳ-29 կործանիչներ, ինչպես նաեւ «Պանցիր-C1» հակաօդային պաշտպանության համալիրներ:
«Ես կտեսնեմ, թե այս ամենն ինչ ընթացք է ստանալու, ըստ այդմ կզբաղվեմ այս հարցով, որովհետև սա հակասում է Քրեական օրենսգրքին։ Նախ՝ պետք է պարզել, թե ո՞վ է այն անձը, որը նման ցուցում է տվել, ի՞նչ իրավունք ունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, որի գործառույթները վերաբերում են միայն վարչական շրջանում տեղի ունեցող գործողություններին, զանգի ԱԺ պատգամավորին, հանդիպի և արգելի կարծիք հայտնել։ Եթե ինձ գաղտնալսել են, ո՞վ է այն անձը, որ նման բան է արել, եթե գաղտնալսում չի եղել, պարզապես նրա կողմից եղել է ձայնագրություն, որը հետագայում հանրայնացվի, պետք է տեսնեն, թե վարչական շրջանի ղեկավարը ինչու է խախտել մասնավոր հաղորդագրության գաղտնիության սահմանադրականության սկզբունքը»,- շեշտեց նա։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակն անցած օրն աճել է 24 248-ով եւ հասել 697 413-ի:
2020 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Բուլղարիայի իշխանությունները որոշել են մինչեւ հուլիսի վերջը երկրում երկարաձգել արտակարգ համաճարակաբանական դրության ռեժիմը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով:
Կառավարության ներկայացուցիչներն ինֆորմացիոն բոլոր հարթակներով պարբերաբար կրկնում են, որ հանրության մեծամասնությունը շարունակում է անվերապահորեն վստահել իրենց, իրենց վարած քաղաքականությանը և գոհ է իր կյանքի որակից՝ անկախ նրանից, որ Հայաստանում համավարակի տարածման տեմպը չի նվազում, իսկ տնտեսությունն արձանագրում է անկման ցուցանիշներ։
Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն զինվորականների եւ դիվանագետների կոնսուլտացիաները սահմանային շրջաններում լիակատար ու հաստատուն խաղաղության ու հանգստության վերականգնումն ապահովելու համար:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։
Հորդորում եմ Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել հստակ և քննադատական գնահատական Էրդողանի հերթական ավանտյուրայի կապակցությամբ․ Աշոտյան
Ո՞րն է մեր երկրի այսօրվա քաղաքական դիսկուրսը: Ինչի՞ մասին է խոսում հանրությունն` իր քաղաքական ու մերձքաղաքական բաղադրիչներով: Ո՞ր հարցերն ենք քննարկում և ինչպե՞ս ենք քննարկում: Ո՞ր հարցերի քննարկումը կարող է հետաքրքրել զանգվածային լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի օգտատերերին և տարածվել նրանց միջոցով: Ի՞նչ հարց ենք տալիս և ինչպե՞ս ենք փորձում գտնել տրված հարցի պատասխանը: Եվ ամենակարևորը` իսկ ինչի՞ համար ենք այդ հարցերը տալիս, դրանց պատասխանն ինչի՞ համար է պետք:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կրիր, որ կրենք» – ամեն քայլափոխի մեզ են դիմում դիմակ ԴՐԱԾ (և ոչ թե կրող) բազմաթիվ տիկնայք և պարոնայք՝ հարգարժան, անարժան կամ անծանոթ։
Տեսեք, իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից:
Իրավապաշտպան, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը թեև համակարծիք է Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձի բովանդակության հետ, թե Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել, և, որ կա նոր Սահմանադրության անհրաժեշտություն, սակայն ունի հիմնավոր կասկած, որ «նոր սահմանադրություն» ասվածը համապատասխանելու է հերթական իշխանական խմբի քմահաճույքներին:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան եւ երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ցավակցություններ են հայտնել կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել է հուլիսի լույս 6-ի գիշերը 91 տարեկան հասակում:
Հորդանան գետի Արեւմտյան ափի հատվածում Իսրայելի ինքնիշխանության տարածում մոտ օրերս պլանավորված չէ:
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, իշխանությունն անցել է գործի:
Հնդկաստանը եւ Չինաստանը փոխադարձաբար դուրս են բրել զորքերը սահմանի վիճելի տարածքներից, բայց դա վերաբերել է, հավանաբար, Լադաքի Դաշնային Տարածքում սոսկ Գալվան գետի հովտին:
Երկու ինքնաթիռ է բախվել ԱՄՆ-ի Այդահո նահանգի Քեր-դ՛ Ալեն լճի վրա. երկու մարդ է զոհվել եւ վեցը համարվում է անհետ կորած:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրվում է կորոնավիրուսի ռուսաստանյան պատվաստանյութով:
«Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցը տեղադրված է ՍԴ-ի կայքում, այս պահի դրությամբ հարցը ներառված է նիստի օրակարգում։ ՍԴ-ի նիստի, օրակարգի, ժամերի և այլնի հետ կապված փոփոխությունները կարող են տեղի ունենալ բացառապես Սահմանադրական դատարանի աշխատանքային նիսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի դիմումին, որով խնդրել էր հետաձգել հուլիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։
Հարավային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել, չնայած Փհենյանի այն նախազգուշացմանը, որ ինքն ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում:
Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։
Հնդկաստանի ջանքերը Արեւելյան Լադաքում իրական վերահսկողության գծին (LAC) Չինաստանի հետ լարվածության ապաէսկազացիայի ուղղությամբ մինչ օրս արդյունք չեն տվել:
Իսպանիայի կառավարությունը պատրաստում է 150 միլիարդ եվրո գումարի ներդրումային պլան, որը կֆինանսավորվի Եվրամիության միջոցների հաշվին՝ կորոնվիրուսի համավարկից հետո երկրի տնտեսության վերականգնմանն օգնելու համար:
Իտալիայում ծնելիության լուրջ նվազում է սպասվում COVID-19 համավարակի պատճառով:
Մի քանի շաբաթվա ընթացքում Բոտսվանայում խորհրդավոր կերպով մահացել են հարյուրավոր փղեր, և բնապահպանները հորդորում են կառավարությանը քննել «աղետալի» իրավիճակը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլում, կարծում եմ, քննարկվում են իրավիճակային խնդիրներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին և Ադրբեջանում ԱԳՆ-ի դեմ իրականացվող գործողություններին։
Հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Վեսթը ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին հայտարարել է 2020թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն դեռևս հստակ չէ, արդյոք երաժիշտը ձեռնամուխ է եղել քվեաթերթիկներում հայտնվելու աշխատանքին, թե ոչ։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Ազգային ժողովի 89 պատգամավորներն ու Նիկոլ Փաշինյանը դատապարտվելու են երկարաժամկետ բանտարկության՝ մայր օրենքի վրա ապստամբելու համար:
Կառավարությունը հերթական չզեկուցվող նախագծերից մեկով Ազգային ժողովին առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում։