«Այս հարցերի պատասխանները հստակ ցույց կտան կառավարության հանդեպ վստահության իրական մակարդակը»․ Արման Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը և պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց:
Տեսեք, իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից:
Լավ… հիմա եկեք մի փոքր խորանանք և փորձենք պարզենք վստահության մանդատի այսօրվա իրական պատկերը:
Միայն ընդհանուր հարցեր և բոլորը՝ առանց քաղաքական ենթատեքստի:
Արդյո՞ք ժողովուրդը համամիտ է այն գաղափարախոսության հետ, որը կառավարությունը քարոզում է կոնկրետ օրինակներով:
1. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կրճատեն «Հայ եկեղեցու պատմություն»
առարկան:
Իմ պատասխանը` ոչ
2. Համաձա՞յն եք, որ ներկայիս ծանր սոցիալական իրավիճակում հայկական բանկերը թողնեն տոկոսադրույքները և վարկավորման պայմանները անփոփոխ:
Իմ պատասխանը` ոչ
3. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կամ նախադպրոցական հաստատություններում երեխաները տեղեկություններ ստանան սեռական կյանքի մասին, կամ դաստիարակվեն
սեռական դաստիարակության տեսության համաձայն:
Իմ պատասխանը` ոչ
4. Համաձա՞յն եք, որ Հայաստանը միանա Լանզարոտի կամ Ստամբուլի կոնվենցիայի տիպի կոնվենցիաներին:
Իմ պատասխանը` ոչ
5. Համաձա՞յն եք, որ Հայաստանում բարձրանան հասարակական տրանսպորտի գները:
Իմ պատասխանը` ոչ
6. Համաձայն եք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների
հատուկ իրավունքները:
Իմ պատասխանը` ոչ
7. Համաձա՞յն եք, որ Հայաստանում ավելանա գույքահարկը:
Իմ պատասխանը` ոչ
8. Համաձա՞յն եք այն տուգանքների հետ, որոնք երկրում ներդրվել են վերջերս:
Իմ պատասխանը` ոչ
9. Համաձա՞յն եք, որ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ադրբեջանցիների համար:
Իմ պատասխանը՝ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի համար, մնացածն ինձ չի հետաքրքրում:
10. Համաձա՞յն եք, որ Հայաստանում իշխանությունները որոշեն, թե որ քաղաքական ուժն է մասնակցելու ընտրություններին, իսկ ով՝ ոչ:
Իմ պատասխանը` ոչ
… այս հարցերի պատասխանները հստակ ցույց կտան կառավարության հանդեպ վստահության իրական մակարդակը և մարդկանց իրական վերաբերմունքը իշխող
կուսակցության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»:
Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը ևպարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց:Տեսեք, իշխանությունները միշտ…
Gepostet von Arman Abovyan am Montag, 6. Juli 2020