Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ այսօր՝ առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք, սակայն նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։
Հուլիսի 2-ին Հնդկաստանի Բիհարի արեւելյան նահանգի առնվազն 26 բնակիչ է զոհվել կայծակի հարվածներից:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։
Մեր պատմության մասին գրքերի մեծ մասը կարող եք չընթերցել (մանավանդ, որ դրանք ձևի, այլ ոչ թե բովանդակության մասին են)։ Բոլոր հարցերի պատասխանները աչքներիդ առաջ է։
Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է. մանրամասնում է Արթուր Ղազինյանը՝ ՈւՂԻՂ
Ֆրանսիայի կառավարության ղեկավար Ֆդուար Ֆիլիպը հուլիսի 3-ին պաշտոնաթող է եղել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»։
Օրեր առաջ՝ հունիսի 21-ին, ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հայկական կողմն առաջնագծում տեղադրել է տեսադիտարկման սարքավորումներ, ինչը թույլ չի տալիս ադրբեջանական կողմին խոցել հայ զինծառայողներին։ Այս՝ իսկապես ուշագրավ տեղեկությունը, ցավոք, ներքաղաքական վայրիվերումների թոհուբոհի մեջ հավուր պատշաճի չընկալվեց հանրության կողմից։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 20 903-ով եւ հասել 625 544-ի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Կանադայի դրամահատարանը հատուկ մետաղադրամ է թողարկել բժիշկների, կամավորների, մթերային խանութների աշխատակիցների եւ մյուս այն աշխատողների պատվին, որոնք կյանքի համար վտանգավոր պայմաններում դիմակայում են նոր կորոնավիրուսի համավարակին եւ այս դժվարին ժամանակ Կանադայի բնակչությանն ապահովում անհրաժեշտ ամեն ինչով:
Անցած երեք տասնամյակների ընթացքում Հարավային բևեռում ջերմաստիճանը երեք անգամ ավելի արագ է բարձրացել, քան միջինում մոլորակի վրա: Այս մասին ասված է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature Climate Change գիտական ամսագրում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը քննադատել է Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ունենք իրավիճակ, երբ Հանրապետության նախագահը Սահմանադրության փոփոխությունների հետ կապված նախագիծը ստորագրեց: Ստորագրեց նաև ընդունված օրենքները ստորագրելու իր լիազորություններից իրեն զրկելու նախագիծը: Բայց չստորագրեց վերջին փոփոխությունների նախագիծը, այսինքն՝ փաստացի այս փոփոխությունները նաև այդ ֆիլտրով չեն անցել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ շատ մտահոգված է այն հանգամանքով, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահն ու իմքայլական իրավաբան պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայտարարել են, թե այդ մասին իրենց հուշեն ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նշենք, որ ՀՀ վարչապետը չի զանգահարել ՌԴ նախագահին շնորհավորելու նպատակով, այլ բավարարվել է միայն ուղերձ հղելով:
Երեկվանից համացանցում քննարկվում է հուլիսի 1-ին Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ հեռարձակված ռեպորտաժը՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական փոփոխություններին։ Ռեպորտաժում տեսաուղերձով հանդես է եկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նա իր խոսքում մասնավորապես ասել է.
Մեծ Բրիտանիայի կառավարությունն կմեղմացնի իր օդային կամուրջների սահմանափակումները և պարզապես վերջ կդնի կորոնավիրուսային կարանտինի կանոններին 75 երկրներից ժամանողների համար, որպեսզի մարդիկ կարողանան արձակուրդի գնալ:
Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին:
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանի 18 քաղաքներում Ֆինլանդիայի այցագրային կենտրոններ են բացվում անձնագրեր հանձնելու համար:
«Այս օրենքի նախագծով Հանրայինը կունենա մուլտիպլեքսի մենաշնորհ, իսկ մասնավոր հեռուստաընկերությունները՝ այդ թվում և այլալեզու, կարող են զրկվել եթեր հեռարձակվելու հնարավորությունից։ Ստացվելու է, որ իշխող կուսակցությունը ունենալու է իր համար իր սրտին հաճո և իր խոսքը հանրայնացնող հեռուստաընկերություն»,- ասաց Ամիրյանը։
168.am-ի տեղեկություններով` ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը իշխանությունների կողմից դիտարկվում է որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է TOYOTA IPSUM 2.0 մակնիշի մարդատար ավտոմեքենա, 1,200,000.00 դրամ և որպես աշխատավարձից գոյացած գումար՝ 425,000.00 ՀՀ դրամ:
Եվ այսպես, հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է վերսկսեր Ռոբերտ Քոչարյանի կասեցված գործի քննությունը, և քանի որ Վենետիկի հանձնաժողովից ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) ստացվել են խորհրդատվական կարծիքներ, արդեն հապաղելու խնդիր չկա:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանյան սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկումների պակաս չկա: Այս իրադարձությունը հայտնվել է միջազգային լրատվական և քաղաքական քննարկումների կենտրոնում հասկանլի պատճառներով:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար կոնտակտները պետք է պահպանվեն նաև համավարակի պայմաններում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս իրավիճակում դա են անել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով շփումների արդյունքներին։
168.am–ը ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ գործողությունների շրջանակում լսել են նաև իրեն՝ հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանի հայտնի հրապարակման մեջ հիշատակվում էր նաև նրա անունը:
Կա մի անհերքելի ճշմարտություն՝ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանությունների հակասական քայլերից։ Երբ երկրի ներսում պետության գլուխը սկսում է ամենօրյա ռեժիմով սուտ խոսել և հանրությանը հերթական տեսարանը մատուցել, ուրեմն նա դասական փարիսեցի է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերն ու գործողությունները չեն համապատասխանում ոչ մի քաղաքագիտական թեորեմի, ավելին՝ ամբողջությամբ հակասում են։