Փաբերը, ռեստորանները, վարսավիրանոցները և կինոթատրոններն Անգլիայում երեք ամսվա ընթացքում առաջին անգամ բացում են իրենց դռները՝ կորոնավիրուսի սահմանափակումների թուլացումից հետո:
Կար Լևոնի Սահմանադրություն, կար Ռոբերտի Սահմանադրություն, կար Սերժի Սահմանադրություն, հիմա Սահմանադրությունը Նիկոլն է: Եթե նախորդները նոր Սահմանադրություն էին ընդունում կամ գործողը փոխում ու փոփոխում հանրաքվեի միջոցով, հիմա Սահմանադրությունը թելադրվում է մեկ անձի կողմից, և այդ մեկ անձը ես չեմ, դու չես, նա չէ… այդ մեկ անձը Նիկոլն է: Կարող են հարցնել` չի կարո՞ղ այդպես լինել, է՛, ինչո՞ւ չէ, տեսնում ենք, որ կարող է:
Բեռլինի և Հարվարդի համալսարանի «Շարիտե» բժշկական համալիրի պրոֆեսոր Տոբիաս Կուրտը բացատրել է Գերմանիայում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը:
Նավթի գները հուլիսի 3-ին իջնում են պահանջարկի առումով երկյուղների պատճառով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի արագ աճի ֆոնին:
Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր, իսկ առանց դիմակի այցելուներին կմերժեն ծառայություններ մատուցել:
«Ալիևը թույլ է տալիս, որ իր հետ խոսեն կոշտ, որովհետև ինքը հենց այդպես է խոսում: Առաջին անգամը չէ, որ նա Հայաստանի առաջին դեմքի մասին նման հայտարարություններ է անում, և առաջին անգամը չէ, որ ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Պետք է պատասխանել այնպես, ինչպես նրա հայտարարություններն են: Բանակցային սեղանի շուրջ բոլորովին այլ հարց է, սակայն, եթե Ալիևը ելույթ է ունենում իր հանրության առջև և փորձում է հանդես գալ հաղթող բանակցողի դիրքերից, ապա մենք պարզապես պարտավոր ենք նմանատիպ պատասխան հնչեցնել: Այլապես կդիտարկվի, որ մենք թույլ բանակցող ենք և պարտվողի դիրքերում ենք գտնվում»,- ընդգծեց նա:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 10-րդ թողարկման ժամանակ անդրադարձել էր Գյումրիում մաքսատուն կառուցելու մանրամասներին՝ նկատելով, թե երկար ժամանակ փորձում էր հասկանալ՝ որն է դրա քաղաքական շահը.
Վարչապետի աշխատակազմը հունիսի 30-ին միանգամից 6 ընկերության հետ իրականացրել է 14 միլիոն դրամից ավելի գնում՝ մեկ անձից՝ գովազդային արշավի հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով։
Վարչապետի աշխատակազմին հատկացվել է 78 միլիոն դրամ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու նպատակով հանրային իրազեկման աշխատանքներ իրականացրած հեռուստառադիոընկերություններին որպես ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։
Դատավոր Վահանգ Մելիքյանի դեմ ճնշում գործադրելու վերաբերյալ «Փաստինֆո»-ի երեկվա հրապարակումից հետո Բարձագույն դատական խորհուրդն ու Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես սպասվում էր, հանդես եկան հերքող հայտարարություններով։
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու անկախ հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են կառավարությանը» խորագրով անդրադարձ են կատարել երեկ հայկական «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը:
Արդեն 2 տարուց ավել է, ինչ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում:
Արևմտյան Ավստրալիա նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է մի տղամարդ և մի աղջիկ, ևս մեկ մեծահասակ և երեխա ծանր վիրավոր են:
Ես որքանով տեղեկացա այդ մասին եղած հրապարակումներից, գործադիր իշխանության կողմից այդ փաստաթղթերն արդեն թարգմանված և առցանց տեղադրված են, և այս տեսանկյունից փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչո՞ւ են հենց հատկապես ՍԴ-ից պահանջում դրանց հայերեն թարգմանությունները: Այնուհանդերձ այստեղ կարևորը, կարծում եմ, ամենևին դա չէ, այլ այն, որ Սահմանադրական դատարանն այս պահին ֆունկցիոնալ չէ, չի կարող գործել:
Ճապոնիայի հարավարևմտյան հատվածում hորդառատ անձրևների և դրանից բխող սողանքների սպառնալիքները ստիպել է տեղի իշխանություններին հայտարարել տարհանում կամ տալ երաշխավորություն 322 հազարից ավելի մարդու տարհանման համար:
Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի, վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։
Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արարատ Միրզոյանը դժվարությամբ համոզել է Նիկոլ Փաշինյանին, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որով դադարեցվում է ՍԴ 3 անդամի լիազորությունները, չհրապարակի 21 օրից շուտ, քանի որ դա օրենքի պահանջն է։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որն ուղարկվել էր նախարարին հունիսի 3-ին:
Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արմեն Թավադյանի (նաեւ Ռոբերտ Քոչարյանի) պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը` ապրիլին:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու հույսով։
Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում…
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 137-ով՝ հասնելով 44 հազար 131-ի:
Եթե երկրներն առանց COVID-19-ի նախազգուշական միջոցների շարունակեն բացել իրենց սահմանները, ապա իրադրությունը կզարգանա վատագույն սցենարով։