«Այս պահի դրությամբ հարցը ներառված է նիստի օրակարգում». ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության մասին

«Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցը տեղադրված է ՍԴ-ի կայքում, այս պահի դրությամբ հարցը ներառված է նիստի օրակարգում։ ՍԴ-ի նիստի, օրակարգի, ժամերի և այլնի հետ կապված փոփոխությունները կարող են տեղի ունենալ բացառապես Սահմանադրական դատարանի աշխատանքային նիսում»,-  168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի դիմումին, որով խնդրել էր հետաձգել հուլիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։

Հարցին՝ ՍԴ-ի նիստերը կարո՞ղ են տեղի ունենալ հեռավար, այսինքն՝ պարտադիր չլինի, որ ՍԴ նախագահը և բոլոր անդամները գնան Սահմանադրական դատարան, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ ՍԴ աշխատակազմում նման բան նախատեսված չէ

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամը ՍԴ-ի կայքում դեռ տեղադրված է, իսկ դիմումի քննությունը նախատեսված է ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հրաժարվել էին դիմումից։

Իսկ հունիսի 3-ին  Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Տեսանյութեր

Լրահոս