«Ավելի գռեհիկ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում․․․ Զոհերի թիվը արդեն մոտ 650 է ու անընդհատ աճում է։ Թե բա՝ «կրենք»»»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կրիր, որ կրենք» – ամեն քայլափոխի մեզ են դիմում դիմակ ԴՐԱԾ (և ոչ թե կրող) բազմաթիվ տիկնայք և պարոնայք՝ հարգարժան, անարժան կամ անծանոթ։

Իսկ ես ավելի գռեհիկ ու անճաշակ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում։ Թե բա՝ «կրենք»։ Զոհերի թիվը արդեն մոտ 650 է ու անընդհատ աճում է։ Թե բա՝ «կրենք»։ Ո՛չ հաղթել գիտեք մարդավարի, ո՛չ էլ՝ պարտվել։ Թե բա՝ «կրենք»։

Էս շարքն էլ՝ ձեզ նվեր։ Որ կարիք լինի, օգտագործեք հերթական գռեհիկ ու անճաշակ սոցիալական արշավի ընթացքում.

Գրի՛ր, որ գրենք
Ժրի՛ր, որ ժրենք
Խրի՛ր, որ խրենք
Հրի՛ր, որ հրենք
Մրի՛ր, որ մրենք
Ջրի՛ր, որ ջրենք
Սրի՛ր, որ սրենք
Ցրի՛ր, որ ցրենք»։

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10223092452883883

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031