Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստանի մայրաքաղաք՝ ծրագրելով հայկական իշխանությունների հետ քննարկել երկկողմ հարաբերություններն ու Անդրկովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
Ադրբեջանը վերջին 5-6 օրերին, համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին:
Գորշ գայլերի ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ է արել PKK-ին հավաքվել Մանազկերտում ու հայտարարել կառույցի լուծարման մասին։
#ՀԻՄԱ. Գործակարգավարական խորհրդակցություն` Քաղաքապետարանում. #ՈւՂԻՂ
#ՀԻՄԱ. ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը. #ՈւՂԻՂ
Դրական պատասխանից հետո երանությամբ ժպտաց և տվեց երկրորդ հարցը: Երբևէ հանդիպե՞լ եմ Հենրիխ Մխիթարյանին:
2023 թվականին Թուրքիան 68.9 միլիարդ դոլար գյուղատնտեսական արտադրանքով Թուրքիան զբաղեցրել է առաջատարի դիրք Եվրոպայում, իսկ համաշխարհային մասշտաբով գտնվում է 8-րդ հորիզոնականում:
Վրաստանի հավաքականի դեմ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։
Կասկած չունեմ, որ սա Թուրքիային տրված անբարո խոստում է, Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը։ Վստահ եմ նաև, որ «նոր Սահմանադրություն» կոչվածը չի արտացոլելու նաև ցեղասպանության խնդիրը։ Կանխել սա հնարավոր է միայն իշխանափոխությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններից: Նա այս մասին խոսել է նախագահական ինքնաթիռում Outkick կայքի հիմնադիր Քլեյ Թրևիսի հետ հարցազրույցում։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ քննարկելու են Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու և նրա ջրերով առևտրային փոխադրումները վերսկսելու հարցերը։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանն են։
«Եկել էր Գյումրի նախկինների, թալանչիների լոլոն կարդալու համար։ Իրեն թվում է՝ դա ազդելու էր գյումրեցիների վրա։ Խնդրում եմ՝ թող Նիկոլը շուտ-շուտ գա Գյումրի, որովհետև ամեն անգամ Գյումրի գալով՝ ՔՊ-ն կորցնում է իր էլեկտորատի մի մասը»,- ասաց նա:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում սկսել են քննարկել Ուկրաինայում հրադադարի ռեժիմի մանրամասները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ով Կիևի պատվիրակության կազմում է։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք ծրագիր մշակել՝ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին նա ասել է The New York Times- ին տված հարցազրույցում։
«Չմտածեք, որ այս տարածքի համար կռիվ տվող չկա: 20 ազգ կա, որ սպասում է՝ դու սայթաքես, 5 քառակուսի մետր հող ունենան, իրենց դրոշը տնկեն և ասեն՝ մենք պետություն ենք: Այնպես որ, ուզես թե չուզես, այս կռիվը պետք է տրվի: Վերջին 30 տարում դու 15 հազար տղու արյուն ես թափել այստեղ, կա՛մ տեր կկանգնես այդ ամենին, կա՛մ եթե քեզ համար սեփական եղբոր հուշարձանը պղծելը սովորական երևույթ է… ազգն իրավունք չունի ապրելու, եթե տեր չի կանգնելու իր գերեզմաններին»:
Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոններից հեռացրել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Ստամբուլի քաղաքապետարանների երկու այլ ղեկավարների։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդման մեջ։
«Նա այսօր հաղթաթուղթ է դարձրել այն, թե իրենք ընտրություններ չեն կեղծում, բայց չէ՞ որ ընտրություն կեղծելը միայն քվեաթերթիկ կեղծելը չէ։ Դու ամբողջ պետական համակարգը միացնում ես, որ ընտրությունների արդյունքներն ավագանիում չնյութականանան, և դրանով ես կեղծում, կեղծում ես, երբ գործի ես դնում կեղծ փաթեթավորմամբ քրեական գործեր և դրանցով հագուրդ ես տալիս մանր թափթփուկների՝ ավագանիում հայտնվելու ցանկություններին»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։
Դու ոչ միայն պետական ու ազգային արժանապատվություն չունես: Դու տարրական մարդկային թասիբ էլ չունես:
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո: – Պարոն Աշոտյան, ընդունեք, որ Նիկոլի ծրագիրը թեպետ անընդունելի է, բայց շատ ավելի պարզ է հասարակության համար, այնինչ ընդդիմությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին հանդես է գալիս երկար և խուճուճ ճառերով։ Ինչպե՞ս կբացատրեք սա: Արմեն Աշոտյան – Ֆորմալ առումով […]
«Եթե ձեր քաղաքական ակտիվությունն արտահայտվում է զրպարտության, ստոր հերյուրանքների և անմակարդակ բառապաշարի միջոցով՝ ուղղված ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին, ապա պետք է պատրաստ լինեք նաև համարժեք արձագանքի։ Իսկ դրանից հետո հանդես գալ խեղճացածի, ճնշվածի կամ անարդար վերաբերմունքի զոհի դիրքից՝ առնվազն կեղծավորություն է։
Վերջին 24 ժամում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 61-ը: Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության վտանգված հուշարձանները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արդեն լիովին ոչնչացված հուշարձանները, իրենց ամբողջ պատմությամբ կհավաքագրվեն և ալբոմի տեսքով կներկայացվեն հանրությանը։ Գործընթացը ծանր է, ժամանակատար ու աշխատատար, բայց պետք է իրականություն դառնա։
Բավարարված եմ ցուցաբերած հարգանքի համար. Ռոման Երիցյանը` ՆԳՆ խոսնակի հետ զրույցի մասին
Խնդրում եմ` մի ասեք` թիրախավորում եք արցախցիներին. չկա նման բան. Նարեկ Սարգսյան
Պաշտոնապես հայտարարում եմ` ՆԳՆ-ն Շամշյանին ձեր որևէ տվյալ կամ լուսանկար չի տվել. Նարեկ Սարգսյանը` Երիցյանին
Տարածվել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքի գրավոր խորհրդածությունը, որտեղ նա վիշտ է հայտնել Գազայի վրա ռմբակոծումների համար, ուրախություն` Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության համար, աղոթք ու կոչ է ուղղել խաղաղության ու անմիջական զինադադարի ի նպաստ և շնորհակալություն հայտնել բժիշկներին, առողջապահական գործիչներին։
Իրենց նպատակը հարկադրանքի միջոց կիրառելն է. ես դա չեմ կարող թույլ տալ. Ռոման Երիցյան