Չեմ կարծում, որ աշխարհում ինձնից բացի կա մեկը, ով կարող է կանգնեցնել Պուտինին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններից: Նա այս մասին խոսել է նախագահական ինքնաթիռում Outkick կայքի հիմնադիր Քլեյ Թրևիսի հետ հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ Պուտինի հետ լավ հարաբերություններ ունի։

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում, զարմանալի է, որ մենք որևէ լուրջ կռիվի մեջ չենք մտել «Ռուսաստա՛ն, Ռուսաստա՛ն, Ռուսաստա՛ն» կեղծ շահարկումների պատճառով»,- ասել է նա։

Թրամփը կրկնել է, որ ՌԴ-ն իր նախագահության օրոք որևէ տեղ չի ներխուժել: Նա ընդգծել է, որ ռուսական ռազմական գործողությունները Վրաստանում և Ղրիմում տեղի են ունեցել համապատասխանաբար Ջորջ Բուշ կրտսերի և Բարաք Օբամայի նախագահության օրոք, իսկ Ուկրաինա ներխուժումը տեղի է ունեցել նախագահ Ջո Բայդենի օրոք։

«Ես չեմ կարծում, որ աշխարհում ինձնից բացի կա որևէ մեկը, ով կարող է կանգնեցնել Պուտինին: Ես կարծում եմ, որ ես կարող եմ կանգնեցնել նրան», – ասել է նա:

Խոսելով ՌԴ նախագահի հետ բանակցությունների մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է.«Մենք շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ դադարեն սպանել մարդկանց: Նրանք ամեն շաբաթ կորցնում են 2500 երիտասարդների՝ ռուսաստանցիների և ուկրաինացիների»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31