Բաժիններ՝

Սթարմերը ԵՄ-ին կոչ է արել Ռուսաստանին զսպելու ծրագիր նախապատրաստել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք ծրագիր մշակել՝ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին նա ասել է The New York Times- ին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող նստել և սպասել գործարքի, և երբ դա տեղի ունենա, պայմանավորվենք և գլուխներս քորենք։ Անվտանգության հուսալի երաշխիքների բացակայությունը Կիևին անպաշտպան կթողնի, և Եվրոպան պետք է առաջատար դեր խաղա այդ երաշխիքների տրամադրման գործում»,- ասել է նա։

Սթարմերը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ կարգավորման նախաձեռնությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս