Թուրքիայի ՆԳՆ-ն Էքրեմ Իմամօղլուին հեռացրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոններից հեռացրել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Ստամբուլի քաղաքապետարանների երկու այլ ղեկավարների։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդման մեջ։

«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման, կաշառք ստանալու և մրցութային ընթացակարգերը խախտելու մեղադրանքով։ Սահմանադրության 127-րդ հոդվածի և «Քաղաքապետարանների մասին» օրենքի 47-րդ հոդվածների համաձայն, ՆԳՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է նրա պարտականությունների կատարումը»,- ասված է փաստաթղթում։

Ժամանակավորապես հեռացվել են նաև Ստամբուլի Բեյլիքդուզուի քաղաքապետարանի ղեկավար Մեհմեթ Մուրադ Չալըքը և Շիշլիի շրջանի ղեկավար Էմրահ Շահանը։ Նրանք նույնպես ձերբակալվել են Իմամօղլուի դեմ գործի շրջանակում։

Կիրակի վաղ առավոտյան Թուրքիայի դատարանը պաշտոնապես ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին և մինչև դատավարության ավարտը դատապարտել կալանքի։

Տեսանյութեր

Լրահոս