Թեև Ամենայն հայոց Կաթողիկոսը իշխանություններին հորդորել էր ազատել կալանքից համաճարակի առաջ խոսցելի խմբում գտնվող կալանվորներին, այսուհանդերձ, շատերը նրան քննադատեցին թե ինչո՞ւ այդ կալանվորներից միայն Ռոբերտ Քոչարյանի անունն է տվել։
ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 978 բժիշկ:
Ուկրաինայում Զատկի տոնին քաղաքացիների կողմից կարանտինի սահմանափակումները զանգվածային խախտելու դեպքում ոստիկանությունը կներգրավի հատուկ նշանակության ջոկատին:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1374-ով՝ ընդհանուր դառնալով 80 հազար 868:
Հիմա հարց. ինչի՞ մասին էր Փաշինյանի երեկվա ուղերձը։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հռետորական հարց է ուղղել Քոչարյան–Սարգսյան հանդիպման մասին լուրեր տարածող «անանուն աղբյուրին»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն անպայման պատասխանատվության իր բաժինն է կրելու ստեղծված իրավիճակի հետևանքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 385-ի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, մինչև հունիսի 15-ն օտարերկրացիները չեն պարտավորեցվի ՌԴ-ից դուրս գալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է ԱՄՆ-ում 60-65 հազար մարդու կյանք խլել:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 785-ով:
Ապրիլի 16-ին «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը։ «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» վերտառությամբ հետազոտությունում կազմակերպությունն անդրադարձել է նաև հայաստանյան մի շարք թեմաների։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 251 հազար 832-ի:
Ապրիլի 16-ին հրապարակված «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում անդրադարձ կա նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին և դրան հաջորդած իրադարձություններին։
Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ապրիլյան պատերազմի արդյունքները, հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն…
Այսօր, երբ երկիր մոլորակը կանգնած է մի նոր աղետի առջև և նույնիսկ դարավոր թշնամի երկրներն են պատրաստ օգնության ձեռք մեկնել միմյանց, երբ մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող բոլոր կազմակերպությունները գթասրտության, հանդուրժողականության, մարդասիրության կոչեր են հնչեցնում և հատկապես կալանավայրերում գտնվող խոցելի խմբում հայտնված մարդկանց նկատմամբ, անազատության մեջ է գտնվում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական բանակցությունները, եթե դրանք տեղի ունենան, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ մշտապես բարձրացվում է հայ-ռուսական գազային համաձայնագրի վերակնքման հարցը, իսկ ցանկացած վերակնքում, համաձայնագրի վերանայում, իհարկե, գնի վերանայման, դիտարկման, գնահատման, պայմանների վերանայման առիթ է ստեղծում։
Դանիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը:
Hraparak.am-ը այսօր տեղեկություն էր հրապարակել, նշելով, թե անցյալ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իբր, ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «բավականին երկար՝ մոտ չորս ժամ» հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանդիպման կազմակերպիչն ու հովանավորն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։
«Եթե նման շտապողականություն է ցուցաբերվում, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ով են ցույց տալիս, մարդու հեղինակության և անմեղության կանխավարկածը կոպտորեն ոտնահարում են, ուրեմն պետության որոշակի օղակներ ցանկանում են դա հանրայնացել, դա ինչ-որ մի բանի համար պետք է իրենց: Դա ակնհայտ է, դա իրադարձություններն են ասում»:
Ռուսաստանի խոշոր քաղաքներում ձեռնարկված կարանտինային միջոցառումները դեռ մեղմ են:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Uber ամերիկյան տաքսի ծառայությունը SARS-CoV-2 կորոնավիրուսային համավարակի պատճառով միլիարդավոր դոլարների վնաս է կրում եւ ստիպված է չեղարկել մինչեւ 2020 թվականն արված կանխատեսումներն իր բիզնեսի համար: Ներկայումս անհնար է կանխատեսել, թե այս տարի համաճարակն ինչ ազդեցություն կունենա ընկերության գործնական ցուցանիշների վրա, փոխանցում է DW-ն: Մինչ այժմ Uber-ն իր մաքուր կորուստները կանխատեսել էր 1.25 եւ 1.45 միլիարդ […]
Այս իրավիճակում, երբ թվում էր, թե Կառավարությունն ու Ազգային Ժողովը պետք է օրուգիշեր աշխատեին համաճարակի դեմն առնելու եւ պատրաստվեին ետհամաճարակային ճգնաժամը հաղթահարելուն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աշխատում է այնպիսի օրենքների վրա, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ, այլ ուղղված են ընդդիմախոսներին լռեցնելուն։
Մոտ մեկ տարի առաջ ԱԺ-ում ստեղծվեց Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով: Երեկ հանձնաժողով էր հրավիրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ավելի վաղ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ էր փակ քննարկում, հարցուպատասխան եղել:
Ցանկացած իշխանություն, նախ և առաջ, պատասխանատու և հաշվետու է իր ժողովրդի առաջ և իր գործողությունների համար պետք է պատասխան տա՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Իսկ թե ե՞րբ ու ի՞նչ քայլերի համար պետք է պատասխան տա՝ այդ չափորոշիչները որոշում է նորին գերազանցություն ժամանակը։
Վերջին շրջանում շատ է խոսվում պետության ու ազգային արժեհամակարգերի մասին, նշվում, թե ինչն է առաջնային ու գերկարևոր ազգի ինքնության ու սեփական ինքնագիտակցության պահպանման հարցում։ Տարիներ շարունակ կրոնի ու եկեղեցու դերը ոչ միայն նվազեցվեց, այլ ամբողջովին մղվեց հետին պլան, և հանրությունը մի տեսակ կտրվեց իր արմատներից ու հավատամքից։ Հայոց եկեղեցին իր 1700-ամյա պատմության ընթացքում քանիցս ապացուցել է, որ հիերարխիկ կայուն կառույց է, և այնտեղ գոյություն ունեցող արժեհամակարգերն ունեն աստվածաշնչյան ճշմարտություններ։
«Կորոնավիրուսի հետ կապված՝ Մանվել Գրիգորյանի հետ բացառապես շփվում են խնամակալները. այնքանով, որքանով հիվանդն անդամալույծ է և չի կարողանում տեղաշարժվել, նրա հետ շփվում են նաև մերձավոր հարազատները: Փաստաբանները շփվում են հեռակա կարգով՝ հեռախոսով և կապի այլ միջոցներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մ. Գրիգորյանի առողջական վիճակին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 200 հազար 377-ի: