«Մեզանից որևէ մեկը հավերժ չէ». Հակոբ Արշակյանը խաղաղության կոչով դիմեց ընդդիմադիրներին։
Տեղատարափ անձրեւների պատճառով վտանգի ամենաբարձր՝ կամիր մակարդակ է հայտարարվել Ֆուցզյանի նահանգի Ֆուչժոու քաղաքում, որն առաջիկա օրերին սպասում է ափին մոտեցող «Լուպիտ» (ֆիլիպիներենից թարգմանած նշանակումէ «դաժանությունն») թայֆունի հարվածին:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարարը նշել է՝ «պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել
Առնվազն չորս մարդ է զոհվել, եւս 20-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բիսմիլլա Մոհամադիի տան մոտ ավտոմոբիլի պայթեցման եւ դրան հետեւած՝ ուժայինների եւ հարձակվողների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով:
ԱՄՆ-ն օգոստոսի 3-ին սկսել է վերջին 40 տարվա ընթացքում խոշորագույն ռազմածովային զինավարժանքները՝ 36 նավերի եւ Ծովային հետեւակի զորակազմի մասնակցությամբ 17 ժամային գոտիներում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունն իր կայքում։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 3-ի առավոտվա դրությամբ կազմել է 198 միլիոն 933 հազար 145: Այդ մասին վկայում են վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդությունների զոհերի թիվը հասել է 4 միլիոն 236 հազար 469 մարդու:
Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ սպառնում է նաև երկրի զբոսաշրջության ոլորտին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մենք ինչքա՞ն պիտի սպասենք, որ Ադրբեջանն ունենա այսպիսի փնթի, տգետ, որկրամոլ, խեղկատակ ղեկավար, որն այդ ամենի հետ լինի նաև հայասեր, կործանի իր երկրում ստեղծված ամեն մի լավ բան։
ԱՄՆ-ի տարածքում գործող զինված ծայրահեղական խմբավորումները երկրի համար ներկայացնում են ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքներից մեկը: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտարարել է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը MSNBC հեռուստաալիքի եթերում։
Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի գիտնականները պնդում են, որ անցյալ ամիս Գրենլանդիայում ջերմաստիճանը սեզոնային միջին նորմալ ջերմաստիճանից բարձր էր ավելի քան 10° C-ով: Արդյունքում, սառցե վահանի հալման տարածքը կտրուկ աճել է: Այս մասին Twitter-ում գրել է Polar Portal-ը:
Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 10:00-ին։
Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահները շարունակում են իրենց առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն:
Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) օգոստոսի 2-ին հավանություն է տվել 456 մլրդ դոլար ծավալով փոխառության հատուկ իրավունքների (SDR, ԱՀԿ-ի հաշվարկային միավոր) հատկացմանը COVID-19-ի համավարակի հարուցած ճգնաժամի պայմաններում համաշխարհային տնտեսության վերականգնման համար:
Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ. Նիկոլ Փաշինյան
Դեռ տարեսկզբին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում էր կատարել` տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը հայտնի է՝ որպես Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ, շուտով հենց Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու:
Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խոuմբ անձիք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա հրդեհել տունն ու հեռացել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ժամանակակից մարտի վարման մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում
Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։
«Մեկնած այդ ձեռքն արյունոտ է։ Այդ ձեռքը թուրքին է բավարարել ու պատմության ընթացքում չի մաքրվելու։ Եթե մուսուլմանների մոտ միայն ձախ ձեռքն է համարվում կեղտոտ, ապա նրանց երկու ձեռքն է կեղտոտ»։
Լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացել է, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց:
Հենց ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընն է Հարավային Կորեային առաջարկել վերականգնելու կապուղիները, որոնք Հյուսիսային Կորեայի նախաձեռնությամբ խզվել էին անցյալ տարի: Այդ մասին հաղորդել է Ռյոնհափ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներին։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով այս առաջարկին, ասաց, որ նախ՝ Ռուսաստանն ունի իր օրակարգը և շահերը գործընկերների հետ հարաբերություններում, ինչպես նաև իր գործունեության, ակտիվության գոտիներում, որոնցից մեկը Ղարաբաղյան հակամարտության գոտին է ու դրան հարակից քաղաքական տարաձայնությունները:
Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:
Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը Ադրբեջանին ռազմական օգնության մի մասի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիևին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացյալ Նահանգների հետ այնպես, ինչպես սովոր էր նախկինում:
Ֆիլիպինների իշխանությունները վերականգնել են իրենց տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման շուրջը՝ Միացյալ Նահանգների հետ պայմանագրի գործողությունն ի նշան երախտագիտության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Կարծում եմ, ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու եւ մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ։ Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»։
Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները: