Բաժիններ՝

COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում մոտեցել է 199 միլիոնի

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 3-ի առավոտվա դրությամբ կազմել է 198 միլիոն 933 հազար 145: Այդ մասին վկայում են վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդությունների զոհերի թիվը հասել է 4 միլիոն 236 հազար 469 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 15 մլն դեպք գրանցած երկրների թվում են՝ ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ը, որտեղ միագումար հայտնաբերվել է 35 միլիոն 131 հազար 438 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է մինչեւ 613 հազար 679-ի: Վարակվածների թվով երկրորդ հորիզոնականն զբաղեցնումէ Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 31 միլիոն 726 հազար 507-ի, իսկ վարակման հետեւանքներից մահացածների ընդհանուր թիվը երկրում կազմել է 425 հազար 195:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ տեղում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 9 միլիոն 953 հազար 501 հիվանդ, մահացել է 557 հազար 223 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում էհամաշխարհային կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մահացության գործակիցը մոլորակի 1 մլն բնակչության համար օգոստոսի 3-ի առավոտվա դրությամբ կազմել է 545,2: ԱՄՆ-ում 1 մլն բնակչության հաշվով մահացել է 1891, Հնդկաստանում՝ 305, Բրազիլիայում՝ 2602 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս