ԱՄՆ-ն սկսում է սառը պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ռազմածովային զինավարժանքները
ԱՄՆ-ն օգոստոսի 3-ին սկսել է վերջին 40 տարվա ընթացքում խոշորագույն ռազմածովային զինավարժանքները՝ 36 նավերի եւ Ծովային հետեւակի զորակազմի մասնակցությամբ 17 ժամային գոտիներում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունն իր կայքում։
«Large Scale Exercise (LSE) 2021 զինավարժանքները մեր հակառակորդներին կցուցադրեն, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պահպանում են մարտական պատրաստականության բարձր մակարդակը Երկրագնդի տարբեր անկյուններում ներկայության շնորհիվ, այլ ոչ թե չնայած դրան»,- կարծում է Միացյալ Նահանգների նավատորմի հրամանատարությունը: Նշվում է, որ զինավարժանքները տեղի կունենան 17 ժամային գոտիներում, դրանց կմասնակցեն (նավատոմերի) հինգ ռազմածովային միավորումներ եւ ԱՄՆ-ի Ծովային հետեւակի զորակազմի երեք էքսպեդիցիոն ջոկատներ:
Զորավարժություններին, որոնք կտեւեն երկու շաբաթ, ներգրավված են 36 նավեր, այդ թվում ավիակիրներ եւ սուզանավեր: Ինչպես գրում է Stars and Stripes թերթը, այդ զինավարժանքները պետք է ցույց տան ամերիկյան զինված ուժերի ունակությունը «միաժամանակ գլուխ հանելու մարտահրավերներից» Համաշխարհային օվկիանոսի միմյանցից առանձին մասերում , այդ թվում Սեւ, Միջերկրական, Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում: «LSE 2021-ը կստուգի մարտավարական եւ ռազմավարական մակարդակներում տարբեր ռազմածովային գործողությունների իրականացման՝ մեր հրամանատարների ունակությունները:
Մասնակցության է ներգրավված Ծովային հետեւակի զորակազմը, ինչը կցուցադրի մեր նավատորմի հնարավորություններն իրականացնելու համատեղ գործողություններ ինչպես բաց օվկիանոսում, այնպես է ափամերձ ջրերում»,- հայտարարել են Վեցերորդ նավատորմի հրամանատարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: