Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ չորս պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտից դուրս ես գալիս ու խենթանում… Ամենուր ադրբեջանական դրոշներ, ճանապարհին… մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում… Շուշին ամբողջովին քանդած, փոխված ու սարսափ է, ու հասկանում ես, որ էլ երբեք իմ Շուշիի շունչն ու հոգին չի լինի… Ղազանչեցոցն էլ կամաց-կամաց անհետանում է… Իսկ դուք՝ Արայիկ ու Նիկոլ ասֆալտ արեք, մուրճ թափ տվեք սեփական ազգի գլխին ու խաբեք, խաբեք… դա «կփրկի»…»։
ՀՀ նածագահ Արմեն Սարգսյանի հրամանով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել։ ԵՎ միայն նրա համար, որ իրենց հանկարծ անցանկալի հարցեր չկարողանան տալ»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթի սյունակագիր, նույն թերթի նախկին խմբագիր Իբրահիմ Քարագյուլին:
Ֆրանսիայի նախագահը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:
«Աշխարհում ապրում է տարբեր հաշվարկներով մոտ 9 միլիոն հայ։ Նրանք լիազորել են Հայաստանում ապրող շուրջ 3 միլիոն հայերին՝ իրենց կազմից ընտրեն ընդամենը 107 հոգու կամ ընդհանուրի 0,003%-ին, որպեսզի նրանք օրենքներ ընդունեն, հանրային կյանքը կազմակերպեն ու կանոնակարգեն, որ 9 միլիոնն ապրի այդ օրենքներով ու կանոններով։ Պարզվում է, որ 5․000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի 21-րդ դարում կատարած ընտրությունն ունի այս տեսքը»։
ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին անձամբ տեղեկացրեց Վահե Հակոբյանը:
«Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալը 0-ից ավելացել է, իշխանությանը՝ նվազել. Սեյրան Օհանյան
Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Երբ ամբողջական ողբերգությունը չի գիտակցում պետական կառավարման համակարգը, ուղղակի թևաթափ ես լինում. Գեղամ Մանուկյան
Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։
Խոսելիս հիշեք, որ մի երկրում եք, որտեղ հազարավոր տղերք պետք է քայլեին, բայց չեն քայլում. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
168TV–ի «Ռեվյու» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած, ապա ինչ-ինչ պատճառներով այդ պաշտոններից ազատված գործիչներն այսօր կրկին կա՛մ պատգամավորներ են, կա՛մ այլ բարձր պաշտոնների են նշանակվել.
168.am-ին հասած տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշնանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում տիրող իրավիճակին ծանոթանալու, վանաձորցիների հետ աշխատելուն ուղղված քայլեր է իրականացնում: 168.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի գրություն, որը Լոռու մարզպետարանից ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ի խմբին: Գրությամբ դպրոցների տնօրեններին խնդրում են դասղեկների միջոցով իրազեկել աշակերտների ծնողներին, որպեսզի ներկա լինեն նախաձեռնած հանդիպումներին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի կալանավորված համայնքապետերին՝ ասաց, որ իշխանությունները շարունակում են իրենց պոպուլիզմը և մարդկանց աչքերին փոշի ցանելը, իսկ իրականում տողատակով կատարվում են քաղաքական հետապնդումներ և վենդետաներ։
Մոսկվան պատրաստ է ամերիկացիների հետ հակաահաբեկչության գծով շփումներին, այդ թվում՝ Աֆղանստանի համատեքստում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հարցերի դեպարտամենտի (ՆՄՍԴ) ղեկավար Վլադիմիր Տարաբրինը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի ՄԱԿՈՒՆՑԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,– ասված է հրամանագրում։
Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։
Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Օգոստոսի 3-ին ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով կառավարության կազմում նոր նշանակումներ են կատարվել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր է՝ կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Օհանյանին արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանի, Լիանա Հարությունյանի, Նելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,– ասված է հրամանում:
Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։ Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար )ադրբեջանական անկլավի հանձնման հետ»։
Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: