ԱՄՆ-ի ՆԱՆ-ում հայտարարել են, որ երկրում ծայրահեղականների խմբերը լրջագույն սպառնալիքներից մեկն են
ԱՄՆ-ի տարածքում գործող զինված ծայրահեղական խմբավորումները երկրի համար ներկայացնում են ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքներից մեկը: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտարարել է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը MSNBC հեռուստաալիքի եթերում։
«Մենք արտակարգ չափով կենտրոնացածենք դրա վրա: Դա մեր առաջնահերթություններից մեկն է»,- պատասխանել է նա այն հարցին, թե Միացյալ Նահանգների գերատեսչությունները ձեռնարկում են արդյոք բավականաչափ միջոցներ ԱՄՆ-ում ծայրահեղականներին բացահայտելու համար:
«Նեքին զինված ծայրահեղականությունն ահաբեկչության հետ կապված մեծագույն սպառնալիքն է նրանցից, որոնք մեր հանդեպ ծառացած են երկրում»,- ընդգծել է Մայորկասը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունում (ՆԱՆ) ավելի վաղ կազմավորվել է կենտրոն ծայրահեղականների կողմից կատարվող հանցագործությունների կանխման համար, համապատասխան ծրագրերի համար հատկացվել է ավելի քան 77 միլիոն դոլար:
Ստեղծված է նաեւ աշխատանքային խումբ այդ խնդիրների կատարման համար: ՆԱՆ-ում եւ Պենտագոնում կատարվում են «ներքին ստուգումներ» տվյալ գերատեսչությունների աշխատակիցների թվում ծայրահեղական համոզմունքներով անձանց հայտնաբերելու համար, հավաստիացրել է Մայորկասը:
Նախարարն արձանագրել է, որ ՆԱՆ-ում ակտիվացրել են տվյալների հավաքումը ծայրահեղականների գործողությունների մասին, մասնավորապես, ընթացիկ տարվա հունվարի 6-ի իրադարձությունների լույսով:
Այդ օրը Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որն այդ ժամանակ գլխավորում էր ԱՄՆ-ի վարչակազմը, փորձել են խոչընդոտել Կոնգրեսում անցյալ տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը: Ընտրություններում հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը:
Կատարվածի առնչությամբ դեմոտրատները նախաձեռնեցին Թրամփի իմփիչմենթի ընթացակարգ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դրան հավանություն տվեց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: