Բաժիններ՝

Ֆիլիպնները վերականգնել է ԱՄՆ-ի զինվորականների ներկայության պայմանագիրը պատվաստանյութերի դիմաց

Ֆիլիպինների իշխանությունները վերականգնել են իրենց տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման շուրջը՝ Միացյալ Նահանգների հետ պայմանագրի գործողությունն ի նշան երախտագիտության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար: Այդ մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որի խոսքն օգոստոսի 3-ին մեջբերում է Manila Bulletin թերթը:

«Եկեք շնորհակալություն հայտնենք ԱՄՆ-ին դրա համար (կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար), ես նրանց ինչ-որ բան եմ տվել որպես զիջում: Ես օտարեկրյա ուժերի համաձայնագրի վերականգնումը դիտում եմ որպես շնորհակալություն դրա համար»,- ասել է Դուտերտեն: Նա հայտնել է, որ անձամբ կմեկնի օդանավակայան դիմավորելու Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկի նոր խմբաքանակը: Փետրվարի 11-ին Ֆիլիպիններն ԱՄՆ-ին հայտարարել է երկկողմ ռազմական համաձայնագրի դադարեցման մասին, որը գործում էր 1998 թվականից:

Այդ փաստաթուղթը թույլ էր տալիս ամերիկացի զինվորականներին լինել Ֆիլիպինների տարածքում, ինչպես նաեւ կանոնակարգում էր համատեղ զինավարժանքների կարգը: Հուլիսի վերջին Ֆիլիպինների եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հայտարարել են սույն պայմանագրի վերականգնման մասին: Երկրում հավանություն է տրված ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի, ինչպես նաեւ Sinovac, AstraZeneca, Pfizer եւ Moderna ընկերությունների պատրաստուկների օգտագործմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս