168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Կարեն Անդրեասյանի կուսակցական դառնալու մասին հայտարարությանը, նկատեց՝ ֆորմալ առումով նման արգելք չկա, սակայն բոլորովին այլ է, որ անմիջապես, այն էլ՝ Հայաստանի կուսակցությունների դեպքում, մարդիկ միավորվում են անձի շուրջ։
Վրաստանի արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ անվտանգության նկատառումներից ելնելով ձերբակալված նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու գործով դատական նիստն անցկացնել բանտում և նրան չտեղափոխել դատարան:
Հնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը:
Գերմանիայում Intercity Express ընկերության ճեպընթացներից մեկում 27-ամյա արաբ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հայցադիմումից, որով Խաչատրյանը պահանջել էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը։
Թուրքիայում Էլազըղի Եփրատի համալսարանի գիտաշխատող Հիֆզուլլահ Քութումը ձերբակալվել է սոցիալական մեդիայում «Բոլոր քրդերին շնորհավորում եմ սեպտեմբերյան հեղաշրջման կապակցությամբ։ Կեցցե՛ Քրդստանը» գրառման համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նոյեմբերի 23-ին կայցելի Ռուսաստան: Այցի մասին պաղեստինյան ռադիոյին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
Տաջիկ զինվորականները քարեր են նետել ղրղզ սահմանապահի ավտոմեքենայի վրա:
Մինչ այսօր համատարած հարսանիքներ ու մեծ խնջույքներ են արվում։ Ինչո՞ւ չի արգելվում 300-500 հոգանոց հարսանիքների անցկացումը։ Սիմպտոմները թաքցնելով, տանը հիվանդ ունեցող ընտանիքներով խնջույքների են գնում։ Քաղաքացին չի գիտակցում, բա պետությունն ինչի՞ համար է։
Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի՝ տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը չի աշխատի:
Վրաստանում, ի աջակցություն նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը:
Այս գործընթացը համարում եմ հերթական մանիպուլյացիան, որով եկան ասելու. Լռե՛ք ուսուցիչներ, ձեր աշխատավարձը չենք բարձրացնելու, քանի որ դուք մեր թակարդում կամավոր հայտնվեցիք։
Այսպիսի իրավիճակում երիտասարդ սերնդի մոտ այնպիսի պատկերացում է ձևավորվում, որ եթե վարչապետն այսպիսի դիրքորոշում ունի, իրական կրթությունը չի գնահատվում, և ցանկացած անձ փողոցից կարող է հայտնվել բարձր պաշտոններում, ապա իրենց ինչին է պետք սովորելը։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի պատճառով կրթական համակարգը լրիվ քաոսի էր մատնվել ու դա մեծապես ազդեց որակի վրա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի Տաթեւ համայնքում ոչ մի ուժ մեծամասնություն չստացավ` 15 մանդատից 7-ը ՔՊ-ինն է, 6-ը՝ «Շանթ դաշինքինը», 2-ը` «Ապրելու երկիր» կուսակցությանը։ ՔՊ-ն ամեն գնով փորձեց զավթել իշխանությունը․ նախ վերահաշվարկ պահանջեց, անվավերներից մի քանիսը վավեր ճանաչվեցին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվայում հնարավոր է նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ճիշտ է, փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը չի հերքվում, սակայն ժամկետների հետ կապված հստակ հաստատում չկա: Այս թեման բավականին բուռն ու էմոցիոնալ է ընդունվում թե՛ Հայաստանում, թե՛ նաև Սփյուռքում:
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց և, իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատացավ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների իրավական դրությունը։ Բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների պաշտոնավարումն այլևս ամբողջությամբ կախված է քաղաքական ղեկավարության կամքից և ցանկությունից։
Շավքաթ Միրզիյոևը, ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնում, նոյեմբերի 6-ին ստանձնել է պաշտոնը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Որևէ երկրում որևէ իշխանության գործունեությունը գնահատվում է նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ ֆորսմաժորային իրավիճակներում դրա գործունակության ու արդյունավետության տեսանկյունից։ Սովորական, հանգիստ պայմաններում իշխանավարելն առանձնապես մեծ բարդություն չի ներկայացնում՝ մշակվում են քիչ թե շատ նորմալ ծրագրեր, ծախսվում են բյուջետային միջոցներ, պահպանվում են աշխարհի ու տարբեր երկրների հետ հարաբերությունները, և այլն։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարության մեջ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Աննա Մկրտչյանը ԵԽԽՎ պատվիրակության անդամների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում անդրադարձել են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ, ռազմատենչ հայտարարություններին, գերիների վերադարձի կարևորության, Արցախի կարգավիճակի և ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանը վերաբերող թեմաներին։ Նրանք ներկայացրել են նաև ՀՀ դատական համակարգում առկա իրավիճակը՝ սկսած դատարանները շրջափակելու աղմկահարույց ակցիայից, մինչև դատական գործերը մակագրող համակարգիչների հետ կապված խնդիրները։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5340-ով: Մահացել է 62 մարդ։
ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ուղղեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սխալները չին-ամերիկյան հարաբերությունները նորմալ վիճակ վերադարձնելու համար:
Իրանում մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի քանակը հասել է 25 կիլոգրամի: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի համավարակը մոլեգնում է Հայաստանում, ամեն օր արձանագրվում է վարակման 1500-2000 դեպք, միջին հաշվով օրական մահանում է թվով 50 մարդ, 1 միլիոն մարդու հաշվով՝ մահերի թվով Հայաստանը գտնվում է աշխարհի երկրների առաջատարների մեջ։ Միևնույն ժամանակ Հայաստանն աշխարհում զբաղեցնում է վերջին հորիզոնականները պատվաստված բնակչության տոկոսով՝ 12 տոկոս։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 37 120-ով: Դա առավելագույնն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, հետեւում է նոյեմբերի 5-ին Ռբերտ Կոխի ինստիտուտի՝ հրապարակած տվյալներից։
ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատմեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել իր տան մոտ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնելիս է եղել այնտեղով:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ արդեն իսկ անցկացվել է աշխատանքային խմբի 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի: