«Մի քանի ստոր արարածներ ինձ մոտեցան, և խուժանական հարձակման ենթարկվեցի իմ տան դիմաց՝ իմ երեխեքի, կնոջ մոտ». Արթուր Համբարձումյան
ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատմեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել իր տան մոտ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնելիս է եղել այնտեղով:
«Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ Գյումրիում երթ էր անում, և ես մի քանի անգամ ասել եմ, որ նա վախենում է իմ տան մոտով անցնել: Իմ տան մոտով անցնելն իր մեջ առաջացնում է որոշակի կոմպլեքսներ, և դա բնական է, որովհետև ինքը տարիներ շարունակ շպրտած է եղել իմ դուռը: 2019թ. նոյեմբեր ամսին, երբ անցնում էր իմ տան մոտով և չգիտեր, որ թատրոնի մոտով պետք է անցնի, և հենց տեսավ թատրոնի շենքը՝ իրար խառնվեց: Դուք կարող եք չհավատալ իմ խոսքին, բայց դա իր լայվում երևում է: Երբ մեկ տարի հետո այդ մասին խոսեցի, որ՝ դու նույնիսկ վախենում ես իմ տան մոտով անցնել, ինքը փորձեց ևս մեկ անգամ կրկնել դա, և երբ անցնում էր իմ տան մոտով, մի քանի ստոր արարածներ ինձ մոտեցան, և խուժանական հարձակման ենթարկվեցի իմ տան դիմաց՝ իմ երեխեքի, կնոջ մոտ: Ձեռքերիցս, ոտքերիցս բռնեցին, տարան ավելի հեռու տեղ, որպեսզի Նիկոլ Փաշինյանից հնարավորինս հեռու լինեմ»,- պատմեց նա:
Արթուր Համբարձումյանը նշեց, վերջերս դարձյալ տնից բերման է ենթարկվել. «Հիմար պատճառաբանությամբ եկան՝ տնից տարան, 3 ժամ պահեցին, հետո բաց թողեցին, ասացին, որ հարցազրույցում վիրավորական արտահայտություն եմ արել: Սա ասում եմ, որ ցույց տամ՝ Փաշինյանը չի կարող դեմոկրատ լինել: Փաշինյանի ամենամեծ ստորություններից մեկը, որ ինքը արեց, Արցախի հարցը կողքի դրած, նա պղծեց դեմոկրատիա հասկացությունը: Հիմա շատերին թվում է, որ ինքը դեմոկրատ է, բայց ինքը դեմոկրատ չէ: Փաշինյանը նաև պղծեց խաղաղությունը: Խաղաղասիրությունը մեծագույն առաքինություն է, բայց նա նաև դա պղծեց: Ամեն անգամ ինքը ասում է՝ խաղաղասիրություն, բայց ներքուստ ինքը խաղաղ մարդ չէ, ինքը նենգ մարդ է, և ինքը հասարակությանը սարքեց այնպիսին, ինչպիսին ինքն է: Այսինքն՝ խաղաղությունը և իրական դեմոկրատիան մեծագույն արժեքներ են, բայց ինքը քվազի դեմոկրատիայի և քվազի խաղաղասիրության կերպար ընդունեց՝ պղծելով այդ ամենը և երկիրը մտցնելով մեծագույն ողբերգությունների մեջ»:
Նա ընդգծեց, որ եկած օրվանից Նիկոլ Փաշինյանը հարվածել է մեր հոգևոր հայրենիքին. «Երեք տարի հոմոսեքսուալ սիրո քարոզ էին անում: Այսինքն՝ վարի տվեց մեր հոգևոր հայրենիքը, հետո՝ մեր ֆիզիկական, աշխարհագրական հայրենիքը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում