Այսօր, ինչպես տեսնում ենք, թե թուրք-ադրբեջանական, թե հայկական օրակարգում վերոնշյալ տրանսպորտային զարգացման սցենարներն իսպառ բացակայում են, իսկ դրա փոխարեն շարունակաբար սնուցվում է Արևելք-Արևմուտք միջանցքի ռազմավարությունը, որը ոչ միայն որևէ տնտեսական էֆեկտ չի ապահովելու Հայաստանի համար, այլ էապես սեղմելու է օղակը մեր շուրջ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Այսօր ես պատրաստ եմ հայտարարել,«…» որ որոշել է դառնալ Ֆրանսիայի նախագահի թեկնածու», – հայտարարել է նա:
Ես կարծում եմ, որ Հունաստանը այսօր շատ հուսալի բանակցող է Արեւելյան Միջերկրածովյան շրջանում. եւ ես կարծում եմ, որ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, դրա հնգամյա ժամկետով երկարաձգումը փոխադարձ հաստատումն է այն բանի, որ այդպիսի համաձայնագրերը կարող են աշխատել ի բարօրություն երկու կողմերի», – ասել է Միցոտակիսը։
Երիտասարդ տարիքից հին սիմվոլիզմն ուսումնասիրում էի. գեղանկարչություն, հին իրեր և այլն, իսկ գորգերի թանգարան բացելու գաղափարն ինձ համար կարևոր դարձավ, քանի որ պարզ տեսնում էի, թե ինչպես են ուզում մեր ժողովրդից այդ մշակութային շերտը յուրացնել: Տարբեր ցեղեր 100 տարի առաջ որոշեցին հիմնել Ադրբեջան անունով պետություն, և քանի որ ամեն պետություն իրեն բնորոշ կատեգորիաներ ունի, նոր պետությանը մշակութային հիմքեր են պետք, իրենք որոշեցին հայերից յուրացնել նաև գորգարվեստը:
MI5-ի ղեկավարի կարծիքով, Վաշինգտոնի որոշումը «ոգեւորել եւ ոգեւշնչել» է իսլամական ծայրահեղականներին: Խոսքը ոչ միայն բարոյական ոգու բարձրացման մասին է, այլեւ ահաբեկիչների վերախմբավորման բարձր հավանականության մասին՝ ավելի բարդ հարձակումներ իրականացնելու նպատակով:
Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող խցիկներին: Այդ մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման շուրջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.) առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:
Մեր կորուստները մեզ շատ բան են սովորեցնում․ դրանք կարող են մեզ սովորեցնել գնահատել ունեցածը, գնալ լավի ու գեղեցիկի ճանապարհով, և ընդհակառակը՝ կորուստներից մենք հաճախ չարանում ենք, լցվում կյանքի ու գեղեցիկի հանդեպ բացասական էներգիայով, մեկուսանում ու ատում ամեն բան։ Գուցե ես էլ կչարանայի շատ բաների հանդեպ, եթե մորս իմաստնությունն ու օրինակելի կերպարը չլիներ։ Ե
«ՄԱԿ – ին պատկանող երկու ինքնաթիռներ՝ ՄԱԿ-ի խմբերով, որոնք անցած ամիս լքել են (Աֆղանստանը – խմբ.), վայրէջք են կատարել (Քաբուլի օդանավակայանում – խմբ)», – հայտարարել Է պաշտոնյան:
Եվսեևի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ հայ բնակչությունը մնա Արցախում: Զրուցակիցն ընդգծեց, որ Արցախի հայությունը պետք է փորձի ինչ-որ կերպ ադապտացվել հետպատերազմյան նոր և բարդ իրավիճակին ու ամեն գնով մնալ Արցախում, այլապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այնտեղ անիմաստ կլինի:
Հնագետների գտածոներն ու պատմաբանների ուսումնասիրությունները ցույց տվեցին, թե Արգիշտիխինիլիում ինչ վայրագություններ են իրականացրել բաբելական և սկյութական ուժերը։ Այդ ամենից զատ, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քաղաքի վրա հարձակումն ու գրավումը տեղի է ունեցել հուլիս-օգոստոս ամիսներին։ Արգիշտիխինիլիի գրավումն ու ավերումը Հայոց պատմության ողբերգական էջերից մեկն է։
Մինչ այժմ ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 6 քաղաքական ուժ՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը եւ նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքը:
Առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի հյուսիսում՝ Էրբիլ միջազգային օդանավակայանի մերձակայքում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հաղորդվում է, հերթապահ անձնակազմը նույնականացրել է թիրախն ու օդ բարձրացել, որպեսզի թույլ չտա սահմանի խախտումը: Արտասահմանյան ռազմական ինքնաթիռի հետադարձից հետո ՄիԳ-31-ը նույնպես վերադարձել է տեղակայման վայր:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունը, դրա դրդապատճառները փորձում եմ փնտրել զինված ուժերի վրա դրվող նոր խնդիրների տրամաբանության մեջ։
Իսրայելի զինված ուժերը որսացել են 6 պաղեստինցի զինյալներից ևս երկուսին, ովքեր շաբաթվա ընթացքում փախուստի էին դիմել բանտից:
«Spectrum House» հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները ներկայիս փուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը ըմբոստացել է արտաքինի պատճառով իր հանդեպ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկյան Amazon ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է վճարել իր շուրջ 750 հազար աշխատակիցների ուսման վճարը, ովքեր սովորում են քոլեջներում և համալսարաններում՝ բակալավրի աստիճան ստանալու համար:
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը։
«Եթե ամեն ինչ լավ է, ո՞ւմ է այսօր հաճելի, որ գնա՝ փողոցում ակցիա անի կամ երթևեկությանը խոչընդոտի, իր կյանքն էլ վտանգի: Ստիպված է, դա վերջին քայլն է, որին մարդը գնում է, որպեսզի մեր հարգարժան չինովնիկները հասկանան, որ խաղողագործը օդով չի կարող ապրել: Խաղողագործը քրտնում՝ ստեղծում է բարիք, բարի եղեք՝ պայմաններ ստեղծեք, որ մարդը կարողանա իր աճեցրած խաղողը վաճառել: Հոր խերի փող չի ուզում խաղողագործը. Ուզում է իր աշխատած քրտինքը վաճառել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Պետական կառավարման համակարգում գնումների գործընթացը շարունակում է կազմակերպվել առանց մրցույթների. գերատեսչությունները շարունակում են միլիոնավոր դրամների գնումներ կատարել մեկ անձից՝ զրկելով տարբեր ընկերությունների մրցույթների մասնակցելու հնարավորությունից։
Իրանը սեպտեմբերի 11-ին ներմուծում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի 50-րդ խմբաքանակը. ներմուծված պատվաստանյութերը այսպիսով գերազանցում են 50 մլն դեղաչափը:
Թուրքիայում մշակվում է նոր ցամաքային կայան, որը պետք է հետևի ու կառավարի տեղական արտադրության ինքնաթիռների, անօդաչուների, հրթիռների ու հրթիռային համակարգերի աշխատանքը։ «Mobil Telemetre» կոչվող կայանը ցուցադրության է հանվել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող «Satellite 2021» ցուցահանդեսում, որտեղ Թուրքիան ներկայացրել է ռազմարդյունաբերական և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Profen» ընկերությունների խումբը։
44-օրյա դաժան պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենակարևոր և բարդ հանգրվանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացն է, որի ուղղությամբ ակտիվորեն աշխատում են պաշտոնական Մոսկվան և Երևանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին: