Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը հայտնել Է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի կնքման մասին

Հունաստանի եւ ԱՄՆ-ի փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը կկնքվի հինգ տարով: Դա կիրակի օրը հաստատել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Սալոնիկի 85-րդ միջազգային տոնավաճառում տեղի ունեցած ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ: Մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը վարել է ERT1 պետական հեռուստաալիքը, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ նոր պաշտպանական համաձայնագիրը կերկարաձգվի հինգ տարին մեկ անգամ, այլ ոչ թե ամեն տարի, ինչպես ներկայում է, վարչապետն ասել է. «Տեղեկատվությունը ճշգրիտ է։ Մենք քննարկում ենք պաշտպանական համագործակցության համաձայնագրի մինչեւ հինգ տարվա երկարաձգումը, որպեսզի այն տարեկան կտրվածքով չթարմացվի։ Դա թույլ կտա երկու կողմերին իրականացնել համապատասխան պլանավորում», – ասել է վարչապետը։

Նրա խոսքով ՝ դա «Հունաստանում ԱՄՆ-ի ներկայության հաստատումն է այնտեղ, որտեղ այն նախկինում ներկայացված չեն եղել, ինչպես նաեւ երկու երկրների ռազմավարական համագործակցության հաստատումն է»: «Այն այժմ գտնվում է այնպիսի մակարդակի վրա, ինչպիսին երբեք չի եղել, և շնորհիվ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կամքի, բայց հիմնականում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Արևելյան Միջերկրածովյան շրջանում արդար ազգային պահանջների նկատմամբ կարևորագույն աջակցության շնորհիվ։

Ես կարծում եմ, որ Հունաստանը այսօր շատ հուսալի բանակցող է Արեւելյան Միջերկրածովյան շրջանում. եւ ես կարծում եմ, որ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, դրա հնգամյա ժամկետով երկարաձգումը փոխադարձ հաստատումն է այն բանի, որ այդպիսի համաձայնագրերը կարող են աշխատել ի բարօրություն երկու կողմերի», – ասել է Միցոտակիսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս