
Բրիտանիայում նախազգուշացրել են նոր «սեպտեմբերի 11»-ի սպառնալիքի մասին

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը մեծացրել է նոր ահաբեկչության իրականացման վտանգը, ինչպիսին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել Է բրիտանական հակահետախուզության (MI5) ղեկավար Քեն Մակքալումը։ Նրա խոսքը մեջբերում է The Times թերթը։
MI5-ի ղեկավարի կարծիքով, Վաշինգտոնի որոշումը «ոգեւորել եւ ոգեւշնչել» է իսլամական ծայրահեղականներին: Խոսքը ոչ միայն բարոյական ոգու բարձրացման մասին է, այլեւ ահաբեկիչների վերախմբավորման բարձր հավանականության մասին՝ ավելի բարդ հարձակումներ իրականացնելու նպատակով:
«…Ռիսկը, որ նրանք կվերաստեղծեն եւ կրկին կդնեն մեզ լավ մշակված բարդ դավադրությունների առջեւ, որոնց մենք բախվել ենք սեպտեմբերի 11-ին եւ հաջորդ տարիներին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ”, – պարզաբանել Է Մաքքալումը: