Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում անկայուն իրավիճակի ֆոնին ԲՌԴՄ-2Մ մոդելի 12 միավոր արդիականացված զրահապատ հետախուզապարեկային զրահափոխադրիչ է նվիրել Տաջիկստանի զինված ուժերին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:
Սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին, տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսելուն, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտությանը։
Աֆղանստանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադեն հայտարարել է, որ վերջին երեք օրերի ընթացքում օտարերկրյա ավելի քան 250 քաղաքացի առանց խոչընդոտների լքել է Քաբուլը:
Լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են նաև, որ Թեհրանում Գրոսին հանդիպելու է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին:
Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ Բաքու-Անկարա-Լոնդոն-Թել-Ավիվ- Իսլամաբադ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերկուծաբան Ստեփան Դանիելյանը:
ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո:
168.am-ը շարունակում է ներկայացնել Կառավարության անդամների հայտարարագրերը։
Նյու Յորքի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 11-ին ամերիկյան մեգապոլիսում իրավապահ մարմիններն անվտանգության խստացված միջոցառումներ են իրականացնում:
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 113 հազար 824-ի, վերջին 24 ժամում մահացել է 444 մարդ:
Ժամանակին ռուսաստանահայ բարերար Լևոն Հայրապետյանը առաջնային ծրագիր ուներ Արցախում հիմնել նաև ռազմական ակադեմիա, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումն էր: Շինարարական աշխատանքները սկսվեցին, սակայն նրա մահից հետո դրանք անավարտ մնացին:
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում:
Դե, իհարկե, մարդ պետք է բունկերներում թաքնված լիներ, կամ Քոչարյան Անդոյի նման «Մարիոթի» սեղանի տակ մտներ, որ համարվեր կռված: Մարդ պետք է Նիկոլի կնոջ նման չգիտեն, որ խրամատի մոտ նկարվեր, երբ կողքը ֆեն ու տաք ջուր կա, որ դուք էլ ասեիք, թե կռված ա, մարդ պետք ա Միրզոյան Արարատի ու Ռոմանոսի նման Արայիկի սենյակում մնար, որ ասեիք, թե կռվում են: Մարդ պետք ա Ալեն Սիմոնյանի նման հայտարարեր, որ Աղդամն իր Հայրենիքն է, բայց այդ Հայրենիքը չպաշտպաներ, իսկ դուք ասեիք, թե կռվել է:
Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախության 30-ամյակին՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կասկածներ ունի, որ վառելիքի շուկայում օտարերկրյա խոշոր ներդրումային ծրագրի հետևում ադրբեջանական ընկերություն է թաքնված։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով այդ պեղումներին՝ ասաց, որ Թուրքիան վաղուց է Անիում վերացնում հայկական հետքը, և այդ պեղումներն էլ հենց նման նպատակ են հետապնդում։
Երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է 9 կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Վրաստանի սուվերենության աստիճանի վրա, դեռեւս դա այնքան տեսանելի չէ առաջին հայացքից։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, որն ավարտել է իր ծառայությունը՝ որպես Արցախում ժամանակավոր տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար:
Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված բարդ հաղորդակցային իրավիճակը՝ արցախցիների հացի խնդրի լուծումը կրկին իր վրա պետք է վերցնի ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնը: Հակառակ դեպքում Արցախում տեսանելի ապագայում արդիական է դառնալու սովի խնդիրը՝ հարց, որն արդեն այսօր անհրաժեշտ է տեղափոխել միջազգային իրավունքի տիրույթ՝ հիմնվելով ՄԱԿ-ի սովի ու թերսնման վերացման համընդհանուր դեկլարացիայի, ՄԱԿ-ի սոցիալական առաջընթացի ու զարգացման դեկլարացիայի, Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների միջազգային պակտի ու այլ միջազգային փաստաթղթերի վրա»:
Դավոյանը՞, թե՞ Տրամվի պարկի Վարդուշը…
Սիրիական Իդլիբում զոհվել է 2, վիրավորվել 3 թուրք զինվորական:
Իրանի արևմտյան Իլամ նահանգի նահանգապետը հայտարարել է, որ այդ նահանգի Մեհրանի միջազգային անցակետով ուղևորների Իրան մուտքը կամ ելքը չի թույլատրվելու:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդը երեք ամսվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել:
2021թ․ սեպտեմբերի 11-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք համայնքներում 2021թ. հոկտեմբերի 17-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 1 րոպե լռությամբ հարգել են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:
Բարերար Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին։
Առնվազն 8 մարդ է մահացել, ևս 5-ի վիրավորվել են Չինաստանի Դալյան քաղաքում գազի պայթյունի հետևանքով:
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր 168.am-ը, ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից կրկին անցկացվելու են 3-ամսյա վարժական հավաքներ: Հավաքներում ներառված են լինելու պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ: Կառավարության որոշմամբ՝ վարժական հավաքներին պետք է ներգրավվեր 869 քաղաքացի, որոնցից 576-ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական կազմի, 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակվում են բարեփոխումները Ոստիկանության համակարգում։ Պատմության մեջ առաջին անգամ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Շատերը կարող են հպարտությամբ արձանագրել, որ դա տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը։