
Ռուսական ՄիԳ-31-ն օդ է բարձրացվել Բարենցի ծովում՝ նորվեգական ռազմական ինքնաթիռին ուղեկցելու համար

Ռուսական ՄիԳ-31 կործանիչն օդ է բարձրացվել Բարենցի ծովի օդային տարածքում՝ Նորվեգիայի ռազմաօդային ուժերի ավիացիայի պարեկային ինքնաթիռն ուղեկցելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:
Ինչպես հաղորդվում է, հերթապահ անձնակազմը նույնականացրել է թիրախն ու օդ բարձրացել, որպեսզի թույլ չտա սահմանի խախտումը: Արտասահմանյան ռազմական ինքնաթիռի հետադարձից հետո ՄիԳ-31-ը նույնպես վերադարձել է տեղակայման վայր: