
Փարիզի քաղաքապետը կառաջադրվի նախագահական ընտրություններում

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կդառնա Ֆրանսիայի նախագահի թեկնածու 2022 թվականին: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել Է BFMTV հեռուստաալիքի կողմից հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ,փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես պատրաստ եմ հայտարարել,«…» որ որոշել է դառնալ Ֆրանսիայի նախագահի թեկնածու», – հայտարարել է նա:
Փարիզի վարչակազմի ղեկավար կինը, որը Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության անդամ է, չի մանրամասնել իր նախընտրական ծրագիրը՝ խոստանալով առայժմ «հարգալից և բաց երկխոսություն վարել ֆրանսիացիների հետ» ընտրությունների նախաշեմին:
Միաժամանակ նախօրեին հայտարարվել էր նրա «ֆրանսիացի կինը» գրքի մոտալուտ թողարկման մասին, որում նա աշխատանքի գերակա ուղղություն է համարում կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի վերանայումը: Իդալգոն նաև մտադիր է մեծ ուշադրություն դարձնել էկոլոգիայի հարցերին՝ հանդես գալով այդ ոլորտում «միջազգային իրավազորության» օգտին և ատոմային էլեկտրակայաններից շուտափույթ հրաժարվելու համար՝ հօգուտ էներգիայի վերականգնվող աղբյուրների: