
Իսրայելը որսացել է բանտից փախուստի դիմած ևս երկու պաղեստինցի զինյալի

Իսրայելի զինված ուժերը որսացել են 6 պաղեստինցի զինյալներից ևս երկուսին, ովքեր շաբաթվա ընթացքում փախուստի էին դիմել բանտից: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Երկու տղամարդիկ հայտնաբերվել են Իսրայելի հյուսիսում արաբական գյուղերից մեկում՝ բեռնատարների կայանատեղիում: Կադրերը, որոնք տարածել է Իսրայելի ոստիկանությունը, ցույց են տալիս, որ ծառայողները երկու տղամարդուն ՝ կապած աչքերով և ձեռնաշղթաներով ոստիկանական մեքենա են տանում:
Փախուստի դիմած 6 տղամարդիկ դատապարտվել են կամ կասկածվում են իսրայելցիների դեմ մահացու հարձակումներ ծրագրելու կամ իրականացնելու մեջ: Իսրայելի պաշտոնյաները խոստացել են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել անվտանգության ակնհայտ թերությունների վերաբերյալ, որոնք հնարավոր են դարձրել նրանց փախուստը: