Երբ վարչապետի ենթականերն իրենից հարուստ են

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը։

Փաշինյանը որևէ անշարժ ու շարժական գույք՝ բնակարան, ավտոմեքենա, չի հայտարարագրել, չի հայտարարագրել նաև 8 միլիոն դրամը գերազանցող որևէ իր։

Հայտարարագրել է վարչապետի աշխատակազմից ստացած եկամուտ՝ 12,433,990.00 ՀՀ դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,064,313.00 ՀՀ դրամ և ինչպես նշված է հայտարարագրում՝ 3.84 և 53.53 ԱՄՆ դոլար, կանխիկ դրամ հայտարարագրել է 790,000.00 հազար դրամ և 1,800.00 ԱՄՆ դոլար։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարից ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը, պարզվում է, շատ ավելի հարուստ է, քան իր վերադասը՝ վարչապետը։

Պապիկյանը հայտարարագրել է 3 հողամաս Լոռու մարզում, 1 բնակարան Երևան քաղաքում՝ միանձնյա սեփականությամբ, 18 միլիոն 675 հազար դրամ եկամուտ՝ ստացված Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։

Պապիկյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 14 միլիոն դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար և 4500 Եվրո։

Կառավարության աշխատակազմի մեկ այլ պաշտոնյա՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտարարագրել է 3 բնակարան Երևանի կենտրոնում՝ համատեղ սեփականությամբ, մեկ հողամաս՝ Արագածոտի մարզի Մուղնի գյուղում։

Գրիգորյանն արժեթղթեր ունի «Արինս գրուպ» ՍՊԸ, «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիայում՝ 502,300,000.00 ՀՀ դրամի չափով։

Պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4,572,075.3 ՀՀ դրամ, որպես կանխիկ դրամ՝ Գրիգորյանը հայտարարագրել է 70,000,000.00 դրամ։

Վարչապետի աշխատակազմից ստացված վարձատրությունը կազմել է 23,600,909.00 ՀՀ դրամ։

Կառավարության մեկ այլ անդամի՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարագիրը ներկայացրել էինք ավելի վաղ, մանրամասները՝ այստեղ․։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930