Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են վրացի իրավապահները, ուրբաթ երեկոյան հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է sputnik-georgia.ru-ն:
«Այս տարածաշրջանում կուտակվել են հինգ պետությունների ռազմական ուժեր, իսկ Հայաստանը չունի այնպիսի ռազմաքաղաքական ղեկավարություն, որը կարողանա դիմադրել։ Ստեղծված պարագայում մենք անընդհատ ստիպված ենք լինելու զիջել: Այս իշխանությունը որդեգրել է տարածքներ՝ իշխանության դիմաց գործելաոճը, դրան գումարած՝ սպասում է թուրքական շաբաշներին։ Ավելի ակնառու է դառնում, որ եղել են պայմանավորվածություններ Մեղրիի շուրջ, իսկ դա անթույատրելի է համարում մեր փոխարեն Իրանը, որովհետև Մեղրիի հանձնումը նախ լինելու է Հայաստանի վերջը, իսկ Իրանի համար լրջագույն այլ խնդիրներ է ստեղծելու»,- ասաց Նազարյանը։
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը:
Պատեհ պահի պատրաստ կլինենք պայքարը շարունակել նաեւ բացառապես խորհրդարանից դուրս. Սերժ Սարգսյան
«Դո՛ւք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,- ամիսներ առաջ նախընտրական հավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ «ժողովրդի հարստությունը» վերադարձնելու է ժողովրդին:
Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ ի՞նչ պատերազմ, մենք հո խելագա՞ր չենք. Սերժ Սարգսյան
Եթե իշխանափոխությունը չլիներ, ականջիդ հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին. Սերժ Սարգսյանը՝ Ալիևին
«Զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ֊ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից Թուրքիա վերադարձի ճանապարհին պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերին:
Մեծ Բրիտանիայի պարենային անվտանգությունն սպառնալիքի տակ է աշխատուժի, այդ թվում՝ 10 հազար մսագործի, խիստ անբավարարության, պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են Մեծ Բրիտանիայի մսի արտադրության ասոցիացիայում (BMPA):
«Անարդար է, երբ պատերազմի մունետիկ ու պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին:
Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներին՝ գաղտնալսումներ, հեռախոսազանգերի վերծանումներ և այլն, Պապոյանը վստահություն հայտնեց, որ իր իրավունքները խախտողները պատասխանատվության են ենթարկվելու:
ՀՀԿ-ն մեր հիմնադրամի համար առանձնակի գործընկեր է: Մենք միշտ լինելու ենք ձեր կողքին. Թոմաս Շրապել
Այսօր Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անցկացնում է «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» խորագրով համաժողով, որը կազմակերպել է գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ միասին: Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 76 քրեական գործ, որոնցից «39 -ը վերաբերում են խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին». այսպիսով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր իսկ զինվորականության ու քաղաքացիների կողմից կատարված անմարդկային հանցագործությունները բարդել հայերի վրա:
: Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել:
Դատախազությունը չի հերքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի ձերբակալության մասին լուրերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը՝ այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում գումարվել էր դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի՝ էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է:
Ռուսաստանի եւ Պակիստանի զինծառայողներն անցկացրել են «Դրուժբա-2021» համատեղ զորավարժությունները՝ ոչնչացնելով լեռնանտառային տեղանքի պայմաններում քողարկված հրամանատարական կետի զինյալներին:
Հինգշաբթի ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում՝ խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը կհամապատասխանի մեր ժամանակների մարտահրավերներին:
«Հատկապես «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս երբեք որևէ մեկը չի ասում, թե՝ մի րոպե, դուք ուզում եք այսօր ձեզ պատկանող տարածքներից ճանապարհ ունենալ դեպի ժամանակավորապես օկուպացված Նախիջևա՞ն: Ի՞նչ գործ ունեք Նախիջևանի հետ: Դա ձեզ տրվել է ապօրինի օրենքով, վաղը Հայաստանում կարգին իշխանություններ են լինելու, նրանք դիմելու են միջազգային դատարան, որտեղ հստակեցվելու է, որ 1921թ. Հայաստանից վերցված տարածքը չի կարող պատկանել Ադրբեջանին»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը պետք է ունենա ռազմավարական ընկալում, հետո դա դարձնի ռազմավարություն:
Այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջոցով Հայաստանում անցկացվում է Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության խրախուսմանն ուղղված հավաք-քննարկում, որին մասնակցում են բացառապես այն կանայք, որոնք հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ են, կամ ցանկություն ունեն ակտիվություն դրսևորել այդ ոլորտներում:
Հայկոյին ես ճանաչում եմ որպես լավ մարդ, լավ երգիչ, Հայաստանը ներկայացնող հզոր տղա. Արթուր Աբրահամ
Սեպտեմբերը 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ:
Տարբեր տեղերից լուրեր եմ ստանում, որ թուրքիայից «զբոսաշրջիկների» աննախադեպ աճ է գրանցվում այս օրերին Երևանում…
Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:
«Իմ շատ սիրելի ուսանողներ, այսօր տեղեկացա, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։
«Կարծում եմ՝ հակամարտության բոլոր կողմերն էլ գիտեն, որ այն կարգավորված չէ, և մի շարք սկզբունքային հարցեր մնում են չլուծված: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը և հակամարտության կարգավորման համար առաջարկված սկզբունքներն ուժի մեջ են, որքան էլ ադրբեջանական կողմն ընդդիմանա դրան:
2 օր գործադուլ ու դասադուլ, 2 օր դրան չպահեն, տեսնեմ որ ծակերով է փախչելու. Գևորգ Պետրոսյան: