«Խորհրդարանում և առհասարակ տարվող քաղաքականությունում կանանց թիվն ավելի քիչ է, քան հասարակական կյանքում». Թոմաս Շրապել

Այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջոցով Հայաստանում անցկացվում է Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության խրախուսմանն ուղղված հավաք-քննարկում, որին մասնակցում են բացառապես այն կանայք, որոնք հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ են, կամ ցանկություն ունեն ակտիվություն դրսևորել այդ ոլորտներում:

Միջոցառման երրորդ հավաք-քննարկումը տեղի կունենա առաջիկա երեք օրերի ընթացքում Ծաղկաձոր քաղաքում:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Դր. Թոմաս Շրապելը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառումը նախատեսված է, թերևս, երկու թիրախային խմբերի համար՝ առաջին թիրախային խումբը քաղաքական կուսակցությունների կանայք են, որոնք զբաղվում են կուսակցական աշխատանքով, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ: Երկրորդ թիրախային խումբը հանդիսանում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հասարակական, սոցիալական կյանքում ակտիվություն են ցուցաբերում:

«Հետաքրքրական է, որ միջոցառումը կազմակերպված է ձեռնարկի հիման վրա, որը տպագրվել է հիմնադրամի կողմից:

Կինը քաղաքականության մեջ, հասարակակական կյանքում՝ սա մի թեմա է, որը առանձնահատուկ ու բնորոշ չէ միայն Հայաստանին: Ես գալիս եմ Գերմանիայից, ուզում եմ վստահեցնել, որ արևմտյան Եվրոպայում կանանց հիմնախնդիրներով ևս բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Եթե մենք դիտարկում ենք քաղաքացիական հասարակությունում հայ կանանց դերը, ապա նրանց ակտիվությունն ավելին է, քան,  օրինակ, խորհրդարանում է: Խորհրդարանում և առհասարակ տարվող քաղաքականությունում կանանց թիվն ավելի քիչ է»,- իր խոսքում ասաց Դր Թոմաս Շրապելը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս