Բաժիններ՝

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ստով և կեղծիքներով իր իսկ կողմից կատարված հանցագործությունները բարդել հայերի վրա

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 76 քրեական գործ, որոնցից «39 -ը վերաբերում են խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին». այսպիսով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր իսկ զինվորականության ու քաղաքացիների կողմից կատարված անմարդկային հանցագործությունները բարդել հայերի վրա:

Ադրբեջանական ԶԼՄ-ները  հայտնում են, որ Քյամրան Ալիեւը հայտարարել է «24 հայերի հանդեպ հայտարարված միջազգային  հետախուզման մասին»:

Ադրբեջանի գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ հետախուզում է հայտարարված նաև 300 անձի նկատմամբ, որոնք «հանցագործություններ են կատարել ադրբեջանցի զինծառայողների դեմ ղարաբաղյան առաջին պատերազմի եւ հրադադարի ռեժիմի ժամանակ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031