Բաժիններ՝

Ադրբեջանը պատերազմում զոհվածների նոր թիվ է հրապարակել

Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վելիևի հաղորդման համաձայն՝ պատերազմում հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907-է:

Վելիևը նշել է, որ ներկա պահին անհետ կորած են համարվում 7 անձ:

Ադրբեջանը հունիսի 14–ին նույնպես զոհվածների թիվ էր հրապարակել: Այդ ժամանակվա տվյալներով զոհվածների պաշտոնական թիվը 2904 էր:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը զոհերի թվի վերաբերյալ կասկածներ է առաջացրել, տարբեր շրջանակներ պնդում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական բաքուն ներկայացնում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս