Դատախազությունը չի հերքում ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի ձերբակալության մասին լուրերը

Դատախազությունը չի հերքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի ձերբակալության մասին լուրերը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ տեղեկատվություն չեն տրամադրում այս փուլում, նախաքննական մարմինը համապատասխան պահին հանրությանը կիրազեկի քննության ընթացքում իրականացվող գործողությունների մասին:

Նշենք, որ Գալստյանը օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի հայտնի գործով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կլալնավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։

Տեսանյութեր

Լրահոս